211652_close_icon
views-count2338 դիտում article-date 23:40 23-01-2020

Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը վերադարձավ ՀՀ

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 22-ին, ժամը 20.20-ին, «Շիրակ» օդանավակայանից բաժին է ներկայացել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած 38-ամյա Սյուզաննա Հ.-ն, որը 2015 թ. ապրիլի 13-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր