Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն

Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ 
կկազմակերպվեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին երկրի տարածքում հիշատակի մի շարք միջոցառումներ կիրականացվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ակոս» պարբերականը, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս տեղի ժամանակով 15:00-ին Դինքի ոգեկոչման արարողություն կլինի նրա սպանության վայրում՝ «Ակոս»-ի նախկին խմբագրատան դիմաց:

Ստամբուլի Բողազիչիի համալսարանում Դինքի հիշատակին կազմակերպվող «Հրանտ Դինքը, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը» խորագրով կոնֆերանսին հունվարի 17-ին ելույթ կունենա ֆրանսիացի մարքսիստ մտավորական Էթյեն Բալիբարը:

Նույն օրը քաղաքի Ջեզայիր սրահում քննարկում կկազմակերպի հայտնի DurDe կազմակերպությունը: Ներկա կլինեն և ելույթներ կունենան Դինքի սպանության գործով փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, գրող և լրագրող Ումիթ Քըվանչը և ակտիվիստ Յըլդըզ Օնենը: Քննարկման հիմնական հարցը լինելու է սպանության իրական մեղավորների բացահայտման համար տարվող պայքարը:

Ակնկալվում է, որ Դինքի սպանության տարելիցին հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկրների մի շարք քաղաքներում:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012
թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014
թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել  Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am