ՖՈՏՈ. Որտեղ է անցկացրել երգչուհի Օլգա Այվազյանն իր հանգիստը և ում հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի  Օլգա Այվազյանն վերջին շրջանում այնքան էլ աչքի չի ընկնում իր ստեղծագործական ակտիվությամբ: ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ պատրաստվում է եռուստադիտողի դատին ներկայացնել նոր երգ, նոր տեսահոլովակով` նոր երաժշտական համագործակցությամբ:

Երգչուհին չցակացավ գաղտնազերծել, թե ում հետ է համագործակցում, սակայն նշեց, որ նոր երաժշտական  համագործակցություններ առաջիկայում սպասվում են:

Հարցին՝ ամառային հանգիստը որտեղ է անցկացրել, նա պատասխանեց, որ մեկ շաբաթով ընկերների եւ հարազատների հետ մեկնել է Եգիպտոս:

Իսկ, թե որքան գումար է ծախսել հանգիստն անցկացնելու համար` Օլգան պատասխանեց, որ երբեք ոչինչ չի խնայում` լավ հանգիստ անցկացնելու համար:

Երգչուհու հավելմամբ՝ կրկին պատրաստվում է մեկնել հանգստի, քանի որ մեկշաբաթյա հանգիստը քիչ է լիարժեք ամառը վայելելու համար: Մեր զրուցակիցը հանգստի վայրը դեռ չի ընտրել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս