Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում շրջանառվում է միաժամանակ 3 վարակ

Վրաստանում շրջանառվում է միաժամանակ 3 վարակ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բուժտնօրեն Իվանե Չխեիձեն հայտնել Է, որ բժշկության բնագավառում հայտնվել Է նոր տերմին՝ «տրիպլդեմիա», որը նշանակում Է միաժամանակ երեք ինֆեկցիայի շրջանառություն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Մասնագետի խոսքով՝ դրանք են գրիպը, կորոնավիրուսը և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը: Տրիպլդեմիան հանդիպում Է ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում, նշել Է Չխեիձեն: Բոլոր երեք վիրուսների դեպքում արձանագրվում Է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հազ, կոկորդի ցավ, գլխացավ և թուլություն:

Սակայն կան նաև տարբերություններ. մասնավորապես, այժմ Վրաստանում տարածված կորոնավիրուսի «օմիկրոն» ենթատեսակին բարձր ջերմությունը հատուկ չԷ, այն տատանվում Է 37,5-ից մինչև 38 աստիճանի սահմաններում: Իսկ գրիպի դեպքում ջերմությունը բարձրանում Է 38-ից ավելի, առկա Է թուլություն, գլխացավ և հազ: Չխեիձեի խոսքով՝ գրիպն ընթանում Է անհամեմատ ավելի ծանր, քան կորոնավիրուսը:

Հատկապես հարկ Է առանձնացնել նաև ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսները, որոնք, բժիշկների խոսքով, ախտահարում են ստորին շնչուղիները, հետևաբար, զարգանում Է բրոնխիոլիտ: Հիվանդները գանգատվում են հաճախացած շնչառությունից, առատ քթարտադրությունից, վատ ախորժակից: Այս վիրուսի դեպքում ծնողները պետք Է հատուկ ուշադրություն դարձնեն մինչև մեկ տարեկան երեխաներին, առանձին դեպքերում հարկավոր Է բուժումն անցկացնել կլինիկայում: Երեք վարակների դեպքում էլ բարդություն Է համարվում թոքաբորբը:

Բրոնխիոլիտը հիմնականում արձանագրվում Է մինչև երկու տարեկան երեխաների շրջանում: Բարդությունների թվում Է և՛ ականջի բորբոքումը, և սինուսիտը, բայց դրանք կյանքի համար վտանգավոր չեն, ինչպես, օրինակ, թոքաբորբը: Ակնկալվում է, որ սուր շնչառական վարակների տարածումն իր գագաթնակետին կհասնի դեկտեմբեր-հունվարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]