211652_close_icon
views-count2496 դիտում article-date 13:49 06-04-2019

Ստեփանակերտում ապրիլի 7-ին կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը

Ստեփանակերտում ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ին, կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը: Արցախի թեմի առաջնորդարանից տեղեկացնում են, որ նույն օրը ժամը 11:00-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը: Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու Մայր տաճարի կառուցման առաջին բարերար Հրանտ Վարդանյանի երկու որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները. ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ: Միջոցառմանը կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի այլ հովանավորներ, պետական այրեր, հյուրեր և այլք:

Նմանատիպ նյութեր