▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կներեք, էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան

Զարթոնք գյուղի հայտնի միջադեպից հետո մենք մտածում ենք, որ կարող է՝ մենք շատ լիբերալ ենք, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարող է՝ տեղ կա, որ պետք է ասենք՝ «սենց չեղավ», միջամտենք և լուծումներ գտնենք։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում են հայտնվելու։ Տարբերակ չունեն։ Որևէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել։ Կներեք, էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք։ Որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարց լուծել։

 

 

 

Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ կապեր օգտագործելով «կպլստան» այս մի քրեական գործից, մեկ է՝ հաջորդ պահին վզներից բռնելու ենք։ Որևէ մեկը չփորձի դանակ խաղացնել, գողական խաղացնել Հայաստանի Հանրապետությունում», - ասաց վարչապետը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին