Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի 
փոփոխությունների փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հունիսի 7-ի արտահերթ նիստում փաթեթին կողմ քվեարկեց 72, դեմ՝ 32 պատգամավոր։ 

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին՝ ներկայացնելով անհամաձայնությունները:

Նա, մասնավորապես, նշեց, որ նվազագույն ամսական աշխատավարձը չպետք է հարկվի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ իրենց անհամաձայնությունը մի շարք դրույթների վերաբերյալ արդեն հայտնել են: Նա շեշտեց, որ խմբակցությունը երբեք դեմ չի եղել եկամտահարկի համահարթեցմանը: «Մենք դրա կիրառմանն ու բացասական ազդեցությունների չչեղարկումն է, որ քննադատում ենք»,-նշեց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ կան ընդունելի և ոչ ընդունելի դրույթներ: «Այնպես չի լինում, որ մի մասին կողմ լինեք, մյուսին՝ դեմ: Ընդհանուր փաթեթն է դրվում քվեարկության, և արդյունքում դեմ եք լինում այն մեծ թվով բարելավվող դրույթներին»,-նշեց նա ու հավելեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Ազգային ժողովը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը քննարկում էր կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]