News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեր երկրի ապագան պայմանավորված է նրանով, թե որքանով մեզ կհաջողվի առավել ամրապնդել երկրի իրավական անվտանգությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է իշխող կոալիցիայի կողմից ԲԴԽ-ի նախագահի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, պետք է հանրային իշխանության համակարգում արմատավորել իրավունքի գերակայության սկզբունքը, հաղթահարել քաղաքական ու վարչական ներուժի սերտաճումը, եւ հասնել իշխանությունների հստակ բաժանման ու հավասարակշռման, ժողովրդավարությունն ու արդարությունը դարձնել քաղաքացիական հասարակության գոյության բնական միջավայրը:

Գագիկ Հարությունյանը նկատեց, որ այս հարցերում համակարգային լուծումները դեռ իրողություն չեն դարձել:

Նա ընդգծեց, որ Բարձրագույն դատական խորհուրդից կախված են երկրի ճակատագրին առնչվող ու բախտորոշ իրադարձություններ. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ օրինակ ԱՄՆ-ում, սահմանադրականության եւ պետականության կայունության անկյունաքարերն են դարձել ներկուսակցական ժողովրդավարությունն ու դատական իշխանության անկախությունը։ Մեզանում նման որակների հասնելու համար անհրաժեշտ էր ապահովել անցումը իշխանակենտրոն սահմանադրական լուծումներից մարդակենտրոն լուծումների, որոնք կերեշախավորեին մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողությունը, առանց որի իրավունքի գերակայության մասին խոսելն իմաստազուրկ է: Պետք է բացառել իշխանության գերկենտրոնացվածությունը, իշխանության բոլոր ճյուղերի համար անհրաժեշտ գործունակություն ապահովել, հաղթահարել դատական իշխանության անհստակությունները, ապահովել անկախ, ինքնուրույն եւ օրենքի առջեւ հաշվետու դատական իշխանության կայացումը, ստեղծել երկրում սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման անհրաժեշտ երաշխիքներ»:

Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ, Հայաստանում դատական իշխանությունը դեռեւս չունի բավարար գործունակություն, ինչն իշխանության այս ճյուղի հանդեպ հանրային վստահության դիֆիցիտի հիմնական պատճառն է. «Երկրորդ դատական իշխանությունը չունի բավական դերակատարության իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար։ Առկա են դատական ու դատավարական հացերում լուրջ բացեր, որոնք մեծացնում են սուբյեկտիվ գործոնի դերը՝ մեծացնելով կոռուպցիոն ռիսկերը»:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ Բարձրագույն խորհդրի դերը այս հարցերի լուծման մեջ մեծ է լինելու: «Գիտակցելով պատասխանատվության այդ աստիճանը եւ մեր երկրի համար նոր որակական դատական իշխանություն ձեւավորելու անհրաժեշտությունը, ես տվել եմ իմ համաձայնությունը, մասնակիցը լինել այդ առաքելության իրականացման գործին: ԲԴԽ-ն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների ու դատավորների անկախությունը: Խորհուրդը այս առումով լայն լիազորություններ ունի:

Հայաստանում դատավորների պատասխանատվությունն ավելի պակաս չէ, քան սահմանը պահող զինվորներինը: Այսօր ողջ երկրի ու քաղաքացիների ապագան է պայմանավորված այդ 250 դատավորների գործողություններով:

Ձեր վստահություննստանալու դեպքում անձամբ ջանքեր կգործադրեմ հայաստանում կայացնելու անկախ ու հանրային վստահություն վայելող դատական իշխանությունը»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն

«Այս ընտրակարգով լինելու են այլասերված ընտրություններ». ԱԺ-ն մերժեց տարածքային ցուցակները հանելու օրինագիծը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ