Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Միկրոհեղափոխական» Փաշինյանը ու «մանիպուլյատոր» Ալիևը․ տեղ չհասած ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Արցախյան հարցին նվիրված քննարկումից հետո ֆեյսբուքյան գրառում է արել, որում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 5 կետ է առանձնացրել․

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը»:

Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, հինգ կետով վերաշարադրել է քննարկումների ընթացքում իր հիմնական ասելիքը, որովհետև անսովոր դեբատը միանշանակ գնահատականի չարժանացավ անգամ Հայաստանում, վստահաբար՝ տարբեր են լինելու նաև միջազգային արձագանքները։

Նման քննարկումներն անհրաժեշտություն են, բայց անկեղծորեն խոստովանենք՝ դրանց կազմակերպման արդյունավետ ձևաչափ տակավին գտնված չէ ու Փաշինյան-Ալիև երեկվա «մենամարտն» ասվածի լավագույն ապացույցն է։ Մյուս կողմից՝ նման քննարկումներն ինքնին բովանդակային առումով ռացիոնալ լինել չեն կարող, որովհետև հակամարտող կողմերն օբյեկտիվորեն հեռու են ընդհանուր հիմքից, օրակարգից ու պատահական չէ, որ կարգավորման գործընթացում երկու տասնամյակից ավելի չի նշմարվում որևէ էական առաջընթաց։ Սակայն երեկվա քննարկումն ինդիկատորային էր, որն, ըստ էության, բացահայտեց բանակցային գործընթացի ներկա վիճակն՝ ընդհանուր գծերով։ Փաշինյանն ու Ալիևը գործիչներ են, որոնք ունեն տարբերվող մենթալիտետ, արժեհամակարգ, խոսակցական լեզու ու ակնհայտ է, որ բանակցային ներկա գործընթացում անիմաստ է ակնկալել բովանդակային առաջընթաց՝ անկախ այն հանգամանքից, որ դավադրային տեսությունների, ասեկոսեների պակաս չկա թե Հայաստանում և թե Ադրբեջանում։

Անիմաստ է պարզել երեկվա «մենարմարտի» «հաղթողին», որովհետև երեկ բանավեճ էր ոչ թե միասնական օրակարգի, այլ երկու տարբեր օրակարգերի շուրջ։ Ալիևը պատմությունը մանիպուլացնելու և պատմական կեղծարարությունը քաղաքական հարթության վրա կապիտալիզացնելու «մաստեր կլաս» ցույց տվեց, սակայն նրա փաստարկները կարող են ոգևորիչ լինել միայն իր երկրի հասարակության համար, որը տասնամյակներով «վարժվել» է պատմության մի շարադրման, որն աղերս չունի ոչ իրականության, ոչ էլ՝ գիտության հետ։ Մյուս կողմից՝ պատմությունը արդի քաղաքական, դիվանագիտական խնդիրները լուծելու լավագույն միջոց չէ։ Սա աքսիոմ է, որի մասին Ալիևին բավականին նրբանկատորեն ակնարկեց երեկվա քննարկման վարողը՝ «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Նիկոլ Փաշինյանի խոսքն, անշուշտ, ավելի կրեատիվ էր՝ գոնե այն իմաստով, որ փորձ էր արվում ստեղծել ապագայի օրակարգ, հարթակ, որտեղ երկու առաջնորդները պետք է զբաղվեին ոչ թե պատմության սրբագրմամբ, այլ՝ լուծումներ գտնելով։

«Իմ սկզբունքային պատկերացումը հետևյալն է՝ հնարավոր չէ այս երկար տևած հակամարտությունը 1 կամ 2 քայլով լուծել, մեզ միկրոհեղափոխություննր են պետք, որ դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների, որից հետո իրոք բեկում ունենանք բանակցային գործընթացում»,-ասել է նա՝ նշելով, որ 2018-ի սեպտեմբերին ինքը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Ինչու է սա միկրոհեղափոխություն, քանի որ ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Իսկ հիմա անցել է ավելի քան 1 տարի այդ հեղափոխությունից, ես ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, այլև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,-ասել է Փաշինյանը:

Իհարկե, սա կրեատիվ մոտեցում է, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ներկա իրողությունների պայմաններում Փաշինյանի այս բանաձևը պարզապես չի աշխատում (հատկապես, որ կարգախոսային է) և մնում է քարոզչական հարթության վրա, որը հաճախ մանիպուլյատիվ նպատակներով օգտագործվում է ինչպես Հայաստանի նախկին համակարգի ներկայացուցիչների, այնպես էլ՝ Բաքվի կողմից։

Ինձ, օրինակ, ավելի շատ դուր է եկել Փաշինյանի մեկ այլ դիտարկում, որը հուշում է, որ այսօրվա Հայաստանն իրեն պատկերացնում է գլոբալ, ռեգիոնալ անվտանգության համակարգի կաևոր սուբյեկտի կարգավիճակում։ «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ստեղծելու համար: Եվ որպես Հայաստանի վարչապետ՝ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային, գլոբալ անվտանգության համար: Եվ ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը: Այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն որպես մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր», – ասել է Փաշինյանը:

Սա ավելի շատ քաղաքակրթական խնդիր է․ Հայաստանն իրեն պատկերացնում է գլոբալ, տարածաշրջանային անվտանգությանը նպաստողի կարգավիճակում՝ հակադրվելով Ադրբեջանին, որն, ըստ էության, ռեգիոնալ անվտանգության ռիսկայնությունը մեծացնող գործոն է։

Որպես ամփոփում՝ երեկվա դեբատից հիասթափվել կամ ոգևորվել պետք չէ․ այն հայելի էր, որը օգնեց բացահայտել բանակցային գործընթացի որոշ նրբերանգներ, կարճ ասած՝ փակ բանակցությունների վարագույրը մի փոքր բացվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում