Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մինսկի խմբի հրապարակած սկզբունքներին համաձայնելը հավասարազոր է Հայաստանի կապիտուլյացիային. Կոլերով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Արցախի իշխանության՝ պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչներին վերադարձնելու հարցը վերջին ամիսներին դարձել է ղարաբաղյան գործընթացի ամենասուր հարցերից մեկը։ Այս խնդրի մասին շատ ենք խոսել։ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը Ստեփանակերտում հայտնած իր այն դիրքորոշումը, որ այս հակամարտության երրորդ կողմը՝ Արցախը, պետք է լիարժեքորեն մասնակցի բանակցություններին, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա իր ճակատագրի որոշման գործընթացին։ Վարչապետն ասում է, որ իր այս դիրքորոշումը քմահաճույք չէ, առավել ևս նախապայման չէ, այլ արձանագրումն այն հանգամանքի, որ Արցախի ներգրավվածությունն առանցքային նշանակություն ունի հիմնախնդրի կարգավորման հարցում, այլապես բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի։ Իր վերջին երկարատև մամուլի ասուլիսի ընթացքում էլ Փաշինյանն ընդգծեց, որ այս թեմային վերաբերող իր հայտարարությունները մարտահրավեր չեն, դրանք երկխոսության հրավեր են։ Խոսքն այն երկխոսության մասին է, որը, վարչապետի խոսքերով, սկսվել է նախորդ տարի Դուշանբեում։ Բաքուն, ոգևորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությամբ, կտրականապես մերժում է հայկական կողմի այս մոտեցումը՝ այն որակելով «բանակցությունները տապալելու փորձ»։ Երկու կողմերի՝ միմյանց հակադրվող այս դիրքորոշումները, իհարկե, պարզ են ու հասկանալի։ Պարզ չէ միայն այն, թե այս պայմաններում ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել Փաշինյանի ասած երկխոսությունից՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպումը, և ընդհանրապես ի՞նչ հեռանկար ունեն բանակցությունները, եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ բանակցային ձևաչափի շուրջ։

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը կարծում է, որ Մինսկի համանախագահների կողմից հիմնախնդրի կարգավորման հայտնի սկզբունքների և տարրերի վերաշարադրումից հետո դրանց շուրջ բանակցությունները կամ երկխոսությունը ադրբեջանական կողմի հետ շարունակելը նշանակում է համաձայնել ներկայացված առաջարկներին, իսկ դա «հավասարազոր է Հայաստանի կապիտուլյացիային»։ Կոլերովը «Առաջին լրատվական»ի հետ զրույցում հայտարարեց, որ ներկայացված կետերը պարզաբանման կարիք չունեն, դրանք ամբողջությամբ հակասում են հայկական շահերին։ Հետևաբար, Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները և ձգտի հասնել նոր հասկացությունների՝ որպես բանակցային հիմքի։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմին բանակցային գործընթաց վերադարձնելուն՝ նման հնարավորություն կար 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո, բայց Սերժ Սարգսյանը չօգտվեց այդ հնարավորությունից։

– Պարոն Կոլերով, այս իրավիճակում, երբ քննարկվում նաև երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը, բանակցությունների վերսկսման կամ երկխոսության հեռանկար ընդհանրապես կա՞։

– Ես կարծում եմ, որ այն բանից հետո, երբ Մինսկի խումբը վերջերս հրապարակեց հակամարտության կարգավորման իր սկզբունքները, խորհրդակցությունները կամ բանակցությունները դրանց շուրջ շարունակելը կոպիտ սխալ է։ Այդ առաջարկը վնասակար է հայկական կողմի համար։ Ու քանի որ խոսքը նշված հայտարարությունից հետո բանակցությունները շարունակելու մասին է՝ բանակցությունները շարունակելը նշանակում է համաձայնել հայտարարված կետերի հետ։ Իսկ դրան համաձայնելը հավասար է հայկական կողմի կապիտուլյացիային։ Եվ նույնիսկ եթե Փաշինյանն ասում է, որ պետք է նախ և առաջ պարզաբանել, համաձայնեցնել այսպես ասած՝ հիմնական հասկացությունները կամ կատեգորիաները, դա չի կարող համարվել գոհացուցիչ պատասխան, որովհետև ներկայացված առաջարկներում հստակ նշված է՝ Ղարաբաղի տարածքը կրճատվում է մինչև նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) սահմանները։ Այս չափերով Ղարաբաղը ժողովրդագրական, ռազմական, տնտեսական և էկոլոգիական տեսանկյունից չի կարող գոյատևել, շատերը կհեռանան։ Դա կլինի իսկական աղետ Ղարաբաղի համար և Ղարաբաղի վերացման պատճառ կդառնա։ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները այս հիմնավորմամբ և ձգտի հասնել նոր ձևակերպումների բանակցությունների համար։ Մինսկի խմբի հայտարարությունից հետո բանակցությունները շարունակելը նշանակում է առնվազն մասնակիորեն համաձայնել այդ սկզբունքներին, իսկ դրանք ամբողջությամբ՝ բոլորը անխտիր հակասում են առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի շահերին։ Դա հավասարազոր կլինի կապիտուլյացիայի։ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն էլ «Ռեգնումին» տված հարցազրույցում ուղղակիորեն ասել է, որ այդ սկզբունքները կտրականապես անընդունելի են և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար առաջին հերթին անվտանգության տեսանկյունից։

– Այնուամենայնիվ, Փաշինյանը, կարծես, ավելի զգուշավոր պատասխան տվեց՝ ասելով, թե տարընթերցումներ կան, ներկայացված սկզբունքներն ու տարրերը պարզաբանման կարիք ունեն։

Փաշինյանն ասաց, թե պետք է պարզաբանենք հիմնական հասկացությունների իմաստը։ Ես ասում եմ, որ պարզաբանելու բան չկա. այդ կատեգորիաներն ասում են, որ եթե նույնիսկ մասնակիորեն ընդունեք այդ սկզբունքները, դա աղետ է և կապիտուլյացիա։

– Իսկ ի՞նչ կասեք բանակցությունների ձևաչափի մասին։ Բանակցությունները վերականգնելու հնարավորություններ կա՞ն։ Եթե երկխոսությունը չշարունակվի՝ ի՞նչ կլինի այդ դեպքում։

– Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու հնարավորություն կար 2016 թվականի մայիսին։ Այն ժամանակ հնարավորություն կար որպես խորհրդակցությունների վերսկսման նախապայման առաջադրել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, բայց Սերժ Սարգսյանը չարեց դա։ Միջնորդները, համանախագահները սպասում էին դրան, բայց Հայաստանը չարեց դա։ Այսօր այդ հնարավորությունն ամբողջությամբ կախված է Ադրբեջանից, բայց Ադրբեջանը չի համաձայնի դրան։

– Որքանո՞վ է մեծ ռազմական գործողությունների, պատերազմի վերսկսման վտանգն այս իրավիճակում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը սպառնացել է՝ հայտարարելով, թե «Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները», այլապես իրենք ստիպված կլինեն ուժ կիրառել։ Ադրբեջանը կշարունակի՞ երկխոսել, թե՞ կվերադառնա ուժի և սպառնալիքի կիրառման քաղաքականությանը։

– Ռազմական սպառնալիքը միշտ էլ կա, այն չի վերացել։ Ռազմական սպառնալիքի դեմ միակ երաշխիքը Հայաստանի և Ղարաբաղի ռազմական հզորացումն է։ Վերջ։ Այլ երաշխիքներ չկան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում