Կրթություն, գիտություն 09:17 27/12/2021 Հայաստան

Խոհեր երախտաշատ գիտնականի 90-ամյակի շուրջ

Անդրանիկ Զեյթունյանի ընտանիքը Մատենադարանին հանձնեց նվիրյալ լեզվաբանի գիտական ժառանգության հերթական բաժնը՝ նրա քարտարանը։

Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը դեռևս 2019-ին հատուկ գնահատանքի էր արժանացրել Անդրանիկ Զեյթունյանի (1931-2007) գիտական երախտալի գործունեությունը՝ նրա անունով արխիվային ֆոնդ ստեղծելով և հարազատ Մատենադարանին ի պահ տալով Զեյթունյանի անտիպ ձեռագրերն ու անավարտ աշխատությունները․ անվանի լեզվաբանի գիտական ժառանգության նկատմամբ պատշաճ հոգածության արժանացած այս մասունքներն այսուհետ էլ կծառայեն գալիք հետազոտողների գիտական փնտրտուքներին՝ նպաստելով կյանքի բեղուն տասնամյակները գիտությանը նվիրած երախտավորի օրհնաշատ գործի շարունակությանը



Արխիվային ֆոնդի բացման առիթով կազմակերպված արարողության ժամանակ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն այսպես արժևորեց Անդրանիկ Զեյթունյանի գիտական ուղին․ «Առնվազն 2 բնագավառ կա, որտեղ նա շատ խորը հետք է թողել․ մեկը ձեռագրերի նկարագրությունը՝ ձեռագրացուցակների կազմումն է․ «Մայր ցուցակը», որն այսօր հատորներով ավելանում է, նա գլուխ բերեց Փ. Անթապյանի և Օ. Եգանյանի հետ։ Դա շատ մեծ, մանրակրկիտ, տաժանակիր աշխատանք էր, որով այդ բնագավառում մի խորը հուն բացվեց, և որով այժմ շարունակվում է աշխատանքն արդեն 25 հոգանոց մեծ խմբով։

Մյուսն, անշուշտ, Աստվածաշնչի տարբեր գրքերի ուսումնասիրությունն ու քննական բնագրերի պատրաստումն է, որի հրատարակությունը միշտ, սկսած Խրիմյան Հայրիկից, եղել է մեր բոլոր կաթողիկոսների երազանքը։ Այն մինչև այսօր էլ դեռ չի իրականացվել, բայց մենք հույս ունենք մի օր իրականացնել։

Խոսքը հայերեն Աստվածաշնչի քննական հրատարակության մասին է․ իր արած գործը հիմք պիտի հանդիսանա հետագա պատրաստողների համար, ծառայի որպես ուղեցույց՝ որ հետո մենք կարողանանք իրականացնել։ Նաև այդ բնագավառում է ինքը խորը հետք թողել և ճանապարհ բացել»։

Ներկաները ջերմ սիրով մտաբերեցին Անդրանիկ Զեյթունյանին՝ «աներևակայելի աշխատասիրություն ունեցող մարդուն, հայագիտության, մշակույթի ու հայրենիքի մեծ նվիրյալին»։


Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի խոսքից․ «Մատենադարանի ավագ սերունդն իմ հիշողության մեջ մնացել է որպես մի ուրիշ աշխարհ․ Մատենադարանում անգամ պարզ խոսակցությունը տարբերվում էր դրսի խոսակցությունից, որովհետև կար խոսքի մշակույթ, որը կարելի էր տեսնել միայն մատենադարանցիների մոտ, և «խոսքի մշակույթ» հասկացությունն իսկապես շատ պարտավորեցնող է մեզ համար, որովհետև այդ սերունդն է հիմնադրել այդ ավանդույթը։

Սովետական շրջանում Սուրբ Գրքի, Եկեղեցու, եկեղեցական մշակույթի մասին ուրիշ տեղ չէր կարելի խոսել, և Մատենադարանը կարծես օազիս էր հայ մշակութային գործիչների և սփյուռքի համար հատկապես․ մարդիկ գալիս էին Մատենադարան՝ վայելելու իսկական բնիկ, կարելի է ասել՝ տոհմիկ միջավայր։ Միջավայրը կայացնում են մարդիկ, և այդ մարդկանց մեջ ամենանշանակալիցներից է Անդրանիկ Զեյթունյանը։

Իրենք փոքր խումբ էին, բայց նրանցից ամեն մեկը մի անհատականություն էր, մի ոլորտի մասնագետ, և ամեն մեկը մի հսկայական գործ էր անում։

Ինչ վերաբերում է Աստվածաշնչի այս գործին՝ սա տիտանական աշխատանք է, որովհետև այդ հսկա բնագիրը տարբեր ձեռագրերով համեմատել... Ընդ որում՝ հիմա՝ համակարգչի այս դարում, շատ հեշտությամբ ամեն ինչ կարելի փոխել, խմբագրել, իսկ այն ժամանակ ամեն բան պիտի ձեռքով գրվեր, հետո մեքենագրվեր, մեքենագրվածն ու տպարանային շարվածքը ուղղվեր՝ սրբագրվեր, այսինքն՝ սա մի ֆանտաստիկ ծանր աշխատանք էր, և մարդը, հնարավոր է, իսկապես ֆիզիկապես և հոգեբանորեն չկարողանար այդ ամբողջ ծանրության տակից դուրս գալ։

Իսկապես միայն նվիրյալը կարող էր այդ, կարելի է ասել՝ տաժանակիր աշխատանքը կատարել, որովհետև ինքը գիտեր հանուն ինչի՛ է անում... Հիշենք այդ սերնդի ներկայացուցիչներին, հատկապես՝ Անդրանիկ Զեյթունյանին»։




Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար, արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը, գնահատելով Անդրանիկ Զեյթունյանի ձեռագրերի աշխատանքային օրինակների տեղափոխելը Մատենադարան (մասնավորապես՝ Ծննդոց Գրքի,  որի գրաբար քննական բնագիրը 1984 թ. է հրատարակվել)՝ նկատում է․ «Այդ ձեռագիր աշխատությունները, բնականաբար, արժեքավոր են Աստվածաշնչի բնագրով զբաղվողների համար, ովքեր օգտվելով վաստակաշատ գիտնականի ձեռագրերից՝ անպայման այսուհետ պիտի հղեն. «Մատենադարան, Ա. Զեյթունյանի արխիվային ֆոնդ…»։

«Գիրք Ծննդոցի» և «Գիրք Ղեւտացւոցի» քննական-համեմատական թարգմանությունները կոթողային աշխատասիրություններ են։  Անդրանիկ Զեյթունյանն օգտվել է եբրայերեն և հունարեն բնագրերից, իբրև օժանդակ աղբյուրներ օգտագործել է նաև Աստվածաշնչի եբրայական և հունական ճշգրտված բնագրերից կատարված անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ռուսերեն նորագույն հրատարակությունները։

Գիտնականի մեղվաջան աշխատանքը չի ընդհատվել նաև Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և Անթիլիասի Դպրեվանքումնրա դասավանդման տարիներին։ Նրա անմնացորդ նվիրումը ազգային արժեքներին, հայագիտությանը, Հայ Առաքելական Եկեղեցուն և Մատենադարանին արժանի են հավուր պատշաճի ներկայացման և գնահատման։

«Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու և արդարութեան մեջ խրատելու համար, որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթ., Գ, 16-17)։

Այս հավատամքով է ապրել, աշխատել ու արարել հայագիտության անխոնջ նվիրյալ Անդրանիկ Զեյթունյանը։
 


Արմինե Պետրոսյան
(Լուսանկարները՝ Զեյթունյան ընտանիքի արխիվից)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակվեցին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։  Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}