Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԼՄ-ներ. Մխիթարյանն արցունքներն աչքերին է հրաժեշտ տվել թիմին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
mk

Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Արսենալ» տեղափոխությունը կհաստատվի արդեն ժամեր անց:
metro.co-ի հաղորդմամբ, Մխիթարյանն այսօր գնացել է ակումբի մարզաբազա և հրաժեշտ տվել թիմակիցներին: Հաղորդվում է, որ Մխիթարյանն արտասվել է հրաժեշտի պահին: Հիշեցնենք, որ այսօր Ժոզե Մոուրինյոն հայտարարությամբ հանդես եկավ Մխիթարյանի վերաբերյալ՝ ասելով, որ տեղափոխությունն առայժմ կայացած չէ և որ Մխիթարյանը չի ընդգրկվի «Բառնլիի» դեմ խաղի հայտացուցակում: Մանկունյական ակումբում աշխատող անձանցից մեկը Daily Mail-ին հայտնել է. «Շատ արցունքներ եղան, քանի որ Մխիթարյանը սիրված անձնավորություն էր «Յունայթեդում»: Գիտենք, որ նա այդքան էլ գոհ չէ՝ ինչպես է ձևակերպվում գործարքը: Մխիթարյանը հասկանում է, որ «Արսենալում» ավելի շատ խաղային պրակտիկա է ունենալու, բայց կցանկանար հեռանալ սեփական պայմաններով»: Ըստ վերջին օրերին շրջանառվող լուրերի՝ Հայաստանի հավաքականի ավագն «Արսենալ» կտեղափոխվի՝ որպես «զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային գործարքի մի մաս: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Լոնդոն, որտեղ կհանդիպի իր իտալացի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Ինչպես հայտնում է mirror.co.uk-ը գործարքի մանրամասներին ծանոթանալուց հետո Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ։