Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նազենի Ղարիբյանը անցել է գիծը․ Օպերային թատրոնի դիրիժոր

Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում խռովությունները շարունակվում են: Պատճառը կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի մայիսի 22-ի որոշումն է, ըստ որի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը:

Տիկին Ղարիբյանը, փաստացի, ընտրվել է Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ: Թատրոնի աշխատակիցները ակնհայտորեն գոհ չեն, կարող եմ ասել՝ դժգոհ են, թատրոնի անձնակազմը, թերևս, դեմ է. ինչո՞ւ: «Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան՝ Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Ինձ համար էլ է անհասկանալի. ո՞րն է նպատակը: Դա որպես ապագա աշխատանք ես չեմ պատկերացնում: Մի կոլեկտիվի հետ, որն 99 տոկոսով իրեն չի ընդունում: Օպերային թատրոնը Հայաստանի ամենամեծ ՊՈԱԿ-ն է, որի դեմ արդեն ամիսներ շարունակ գործունեություն է ծավալել Ղարիբյանը, և որի ոչ մի փորձի ու ներկայացման ներկա չի եղել. ինչպե՞ս պետք է աշխատի նրա հետ: Աբսուրդն այն է, որ նիստերը սովորաբար տեղի էին ունենում Օպերային թատրոնում, հանկարծ,- դե, հասկանում է, որ չի կարող մեզ հետ աշխատել,- կառավարման խորհրդի այդ նիստերը տեղափոխել է նախարարություն և, ձեզ գաղտնիք բացեմ, լուրեր է տարածում, որ ինքը լինելու է նաև ապագա կառավարությունում, և կարծես թե ավտոմատ հասկացրել է, որ իրեն ընտրեն:

Հաջորդ աբսուրդն այն է, որ կառավարման խորհրդի կեսը նախարարության ներկայացուցիչներն են. ութ հոգուց չորսը նախարարությունից են, մեկը Կոմպոզիտորների միության նախագահ Սաթյանն է, որն այդ օրը հիվանդ է եղել, ներկա չի եղել, մեկը երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանն է, և երկու հոգի միայն Օպերայից են, որոնց ձայնը, իհարկե, ոչինչ չի որոշում, և սա, իհարկե, անհասկանալի է: Այստեղ անհասկանալի չափաբաժիններով է, և սա, իհարկե, սխալ է»:

«Ընդհանրապես, շատ կարևոր է կառավարման խորհուրդը, որովհետև, ըստ կանոնադրության, տնօրենը կառավարման խորհրդի հետ իրականացնում է Օպերային թատրոնի ղեկավարումը: Սա ուղղակի ձևական ֆունկցիա չէ, սա պիտի կատարի Օպերային թատրոնի խնդիրները լուծողի դեր, այդ խնդիրները կառավարության առջև բարձրացնողի, աջակցողի դեր… Տիկին Ղարիբյանի նպատակը, երևի, բոլոր մշակութային ՊՈԱԿ-ները օպտիմալացնելն է, մենք, բնականաբար, ոչ մի աջակցություն չենք էլ ակնկալում»,- նշեց նա:

Ըստ Օպերյին թատրոնի դիրիժորի՝ Նազենի Ղարիբյանի՝ այդ պաշտոնում լինելու իմաստը անհասկանալի է: Նա ասում է՝ ոչ մեկը իրավունք չունի պահանջ ներկայացնելու, որ հրաժարական տամ, իրավունք չունեն պահանջեն, որ գամ: «Երևի, ինքն էլ հասկանում է իր գործունեության ապակառուցողական լինելը, բայց… Չգիտեմ… Նրա ոչ մի խոսքը մյուսին չի բռնում»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում