Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի ռազմական խորհրդական գեներալ Յախյա Ռահիմ Սաֆավին առաջարկել Է Ռուսաստանի մասնակցությամբ դաշինք ստեղծել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին տարածաշրջանում դիմակայելու համար: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել Է Fars գործակալությունը:
«Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի նախկին հրամանատարը Վաշինգտոնին մեղադրել Է «Իրանին վախեցնելու փորձերի մեջ՝ հետապնդելով իր քաղաքական, տնտեսական եւ ռազմական նպատակները»:
«Իրանին հարկավոր Է ստեղծել տարածաշրջանային կոալիցիա, որը կներառեր նաեւ Ռուսաստանը, Սիրիան, Պակիստանը եւ Իրաքը՝ ամերիկյան դաշինքին դիմակայելու համար»,- հայտարարել Է գեներալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: