Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բարդակ՝ հայկական ֆուտբոլում. Օզբիլիսի դարակազմիկ հայտարարությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցած միջադեպը թեժացրել է մթնոլորտը նաև երկրպագուների շրջանում:

Հիշեցնենք, որ հանդիպման 67-րդ րոպեին «Փյունիկի» առաջատար խաղացողներից Էրիկ Վարդանյանը աչքի էր ընկել ոչ մարզական պահվածքով: Վարդանյանը նախ՝ հարվածել էր իր նկատմամբ կանոնները խախտած մրցակցին, այնուհետև ագրեսիվ պահվածք ցուցաբերել մրցավարի նկատմամբ: Կարմիր քարտ ստանալուց հետո Վարդանյանը հանդերձարանի ճանապարհին միջնամատ էր ցույց տվել «Արարատի» երկրպագուներին: Արդյունքում տրիբունաներում քաշքշոց էր տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջև:

21-ամյա ֆուտբոլիստի դրսևորած վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլև պետք է կոշտ գնահատականի արժանանա: Վարդանյանը մեր ամենահեռանկարային ֆուտբոլիստներից է, և բոլորս մեծ հույսեր ենք կապում նրա հետ: Ցավալի է, որ տեղի ունեցածի հետևանքով միայն Էրիկ Վարդանյանը չէ, որ տուժելու է: Կարծում ենք՝ պարզ է, որ ֆուտբոլիստի նկատմամբ կկիրառվի որակազրկում, և Վարդանյանի չխաղալը կանդրադառնա ոչ միայն նրա, այլև «Փյունիկի» և վերջապես՝ Հայաստանի ազգային հավաքականի վրա: Ցավալի է նաև, որ Էրիկ Վանդանյանին պատժելով կամ որակազրկելով՝ մեր ֆուտբոլում ոչինչ չի փոխվի: Ստեղծված իրավիճակում իհարկե կարող ենք քավության նոխազ դարձնել Վարդանյանին և մի կողմ քաշվել, բայց… Բայց սա կլինի միանգամայն սխալ քայլ:

Հնարավոր է շատերը չհամաձայնեն, բայց տեղի ունեցածը ունի շատ ավելի խորքային պատճառներ: «Արարատ»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցածը միայն ու միայն հետևանք է: Հետևանք է ֆուտբոլային այն գաղջ մթնոլորտի, որը ձևավորվել է տարիների ընթացքում, և կարծես քայլեր էլ չեն արվում այն վերացնելու համար: Նախորդ առաջնության «Փյունիկ»-«Լոռի» հանդիպումից հետո Վանաձորում ծեծկռտուք էր տեղի ունեցել ֆուտբոլիստների միջև, որին մասնակցել էր նույն Էրիկ Վարդանյանը: Նույն խաղում հանդիպման գլխավոր մրցավարը 100 տոկոսանոց 11 մետրանոց չնշանակելով «Լոռիին»՝ ըստ էության «Փյունիկին» զրկել էր չեմպիոնությունից: Ավելի վաղ «Բանանցի» ֆուտբոլիստները ակումբի սեփականատիրոջ հրահանգով հրաժարվել էին մասնակցել «Լոռիի» դեմ հանդիպմանը: Այսօր էլ արդեն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարը թիմը դուրս կհանի խաղադաշտից, եթե հանդիպման մրցավարը լինի Գևորգ Եղոյանը, որը պետք է սպասարկեր «Լոռի»-«Բանանց» հանդիպումը: Վստահ ենք՝ թիմը խաղադաշտից դուրս կբերի նաև «Փյունիկի» ղեկավարությունը, եթե հանկարծ հանդիպման մրցավարը լինի Արտակ Սիմոնյանը: Այն նույն մրցավարը, որը «Փյունիկին» զրկել էր չեմպիոնությունից:

Մտահոգիչ և նեգատիվ երևույթները կարելի է շարունակ թվարկել: Մի՞թե դրանք չափից ավելի շատ չեն 10 թիմանոց առաջնության համար: Կարելի՞ է արդյոք նման մթնոլորտում ֆուտբոլ խաղալ, առավել ևս՝ ֆուտբոլ զարգացնել:

«Այն, ինչ հիմա կասեմ, ասում եմ ոչ թե իմ ու «Փյունիկի» մասին, այլ ամբողջ Հայաստանի առաջնության: Երեկ բոլորը տեսան Էրիկ Վարդանյանի մասնակցությամբ միջադեպը. դա սխալ է, և Էրիկը հասկանում է դա: Նա գիտի, որ մեղավոր է, սակայն կցանկանայի անդրադառնալ «Լոռիի» դեմ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպին: 73-րդ րոպեին մրցավարի սուլիչից հետո հայհոյանքներ էին լսվում տրիբունայից, բայց ոչ ոք չպատժեց դրա հեղինակին: Եթե նրան չեն պատժում, ապա Էրիկ Վարդանյանին ևս չպետք է պատժեն: Դրանից հետո 76-րդ րոպեին լսում էինք, որ ասում էին՝ կոտրեք այդ կապիկի ոտքերը՝ նկատի ունենալով Էրիկ Վարդանյանին: Հետո նույն մարդը Հայաստանի հավաքականի ինքնաթիռով գալիս է մեզ հետ, որպեսզի երկրպագի՞ ազգային թիմին: Ինչպե՞ս կարող է լինել այդպիսի բան, դա ամոթ է: Գուցե Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ամեն բան լավ չէր, բայց կար կարգապահություն: Ո՞վ կարող էր ունենալ այդպիսի բան անելու համարձակություն: Ես ֆուտբոլում ամեն բան տեսել եմ, կարող էի խաղալ նաև այլ երկրներում, բայց 29 տարեկանում եկել եմ Հայաստան: Բոլորը գիտեն, որ միշտ վերադարձել եմ ծանր վնասվածքներից հետո: Ես մտածեցի, որ հիմա Հայաստանի առաջնություն տեղափոխվելու ժամանակն է, որպեսզի օգտակար լինեմ, քանի որ 35 տարեկանում չեմ կարող անել դա: Շուտով ես, Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանն ավարտելու ենք կարիերան, իսկ ո՞վ է գալիս մեր հետևից: Հայաստանի երիտասարդական հավաքականից քանի՞ հոգի է խաղում Հայաստանի առաջնությունում: Նորից եմ կրկնում, որ այս պահին չեմ խոսում իմ շահերից, այլ մտածում եմ երիտասարդների մասին: Շատ բան պետք է փոխենք: Եթե այսպիսի բաները չենք փոխում, ապա մեր առաջնությունը չի առաջադիմում: Թիմ են բացում և ինչ ուզում՝ անում են: Եթե բիզնես ենք սարքում, ապա պետք չէ թիմ բացել: Այդպես չի կարելի: Եթե համաձայն ենք այս ամենի հետ, ապա ամեն ինչ նորմալ է: Ես չեմ հավատում, որ սա է մեր վիճակը: Պետք է աշխատենք, բայց պետք է ճիշտ անենք դա: Բոլորս միասին պետք է ստեղծենք մեկ տեղից: Երբ ես եկա, տղաներն ինձ ասում էին, որ չեմ պատկերացնի, թե ինչ իրավիճակ է այստեղ: Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն բան լավ լինի»,- այսօր հայտարարել է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Ընդամենը մի քանի ամիս Հայաստանի առաջնությունում խաղալուց հետո Օզբիլիսը նման կերպ բարձրաձայնում է խնդիրների մասին: Օզբիլիսի հայտարարությունն ըստ էության դարակազմիկ կարելի է համարել: Պատկերացրեք՝ իրավիճակը որքան վատ է, որ Օզբիլիսը նույնիսկ հիշում է Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած տարիները՝ նշելով, որ կարգապահության առումով այն ժամանակ ավելի լավ էր: Ու փաստորեն Օզբիլիսի հայտարարությունից հետո վերջնականապես գալիս ենք այն եզրակացության, որ հայկական ֆուտբոլում բարդակ է տիրում:

Ի՞նչ է արվել կամ արվում այն վերացնելու համար: Հարցի պատասխանը ակնկալում ենք ստանալ ՀՖՖ նախագահից, որը շարունակ լռում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում