Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, նախատեսված են հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակների միջև աշխատանքային քննարկումներ:

Տեսանյութեր

Լրահոս