Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Արևմուտքը մինչև վերջ կգնա և ապրիլին վճռորոշ դեր կունենա վարչապետի հարցում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։

-Պարոն Բադալյան, օրերս Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը Հայաստանում իր իշխանությունը կպահպանի նաև խորհրդարանական հանրապետության անցում կատարելուց հետո. «Ես կրկին Սերժ Ազատովիչին եմ տեսնում ՀՀ իշխանության ղեկին՝ որպես վարչապետ»։ Սա չի՞ նշանակում, որ կա հիասթափություն գործող վարչապետ Կարեն Կարապետյանից, և Ռուսաստանը որոշել է աջակցել Սերժ Սարգսյանին։

-Ի սկզբանե այսպես կանխորոշված չէր, որովհետև երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, չէր ստորագրվել Հայաստան-ԵՄ գործընկերության համաձայնագիրը։ Իհարկե, սա ազատ առևտրի համաձայնագիրը չէ, սա այդ պայմանագրի քաղաքական մասն է, որտեղ կան տնտեսական շատ հատվածներ։ Ուղղակի ռուս փորձագետները և ռուսական լրատվամիջոցները բավականին հիվանդագին ընդունեցին նոյեմբերի 24-ից հետո ստեղծված իրավիճակը, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Դրա շարունակությունն էր Զատուլինի հայտարարությունը, որ իրենք ցանկանում են Սերժ Սարգսյանին տեսնել Հայաստանի ապագա վարչապետ։ Սա խոսում է այն մասին, որ ճիշտ է, ՌԴ-ում կան փորձագետներ, որ եթերի համար են աշխատում, բայց կան նաև փորձագետներ, որ լուրջ վերլուծություններով են զբաղվում, և իրենք շատ լավ հասկացել են, որ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության միակ գործոնը մնացել է գործող նախագահը։ Ոչ թե նրա համար, որ գործող նախագահը ռուսամետ է կամ ռուսամետ չէ, այլ ուղղակի նրա վրա ազդելու լծակներ կան։ Եվ եթե 2018-ից հետո գործող նախագահը չլինի վարչապետ, այլ լինի լրիվ այլ անձնավորություն, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքի վրա վերանում է։

-Իսկ եթե վարչապետ մնա Կարեն Կարապետյանը, այդ ազդեցությունը էլի վերանո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ նա համարվում է հենց Ռուսաստանի կադրը։

-Իհարկե Ռուսաստանի կադրն է համարվում։ Երբ նա եկավ, բավականին մեծ ոգևորություն կան, ուղղակի նրա 1․5 տարվա գործունեությունը ցույց տվեց, որ նա այդ նշաձողին չի հասնում։ Նա կարող է որպես կառավարիչ ինչ-որ հաջողությունների հասավ, բայց այն, որ 1․5 տարվա ընթացքում նա ոչ մի անգամ չեղավ ԵՄ-ում, կամ ընդհանրապես ոչ մի քաղաքական հայտարարությամբ հանդես չեկավ, ոչ մի անգամ տեսակետ չհայտնեց Ղարաբաղի գործընթացի վերաբերյալ, չկարողացավ քաղաքական թիմ ստեղծել։ Իհարկե, նա կողմնակից նախարարներ ունի, նաև կուսակցության ներսում ունի կողմնակիցներ, բայց նա քաղաքական թիմ չկարողացավ ձևավորել և, ամենակարևորը, նա չի կարողանում գտնել այն գումարը, որով կկարողանա բարեփոխումներ անել և բարեփոխումներ իրականացնել։ Իսկ հասարակության մոտ կա փոփոխությունների կարիք։ Իսկ ռուսական փորձագիտական և լրագրողական դաշտը այսպես հիստերիկ է մոտենում խնդիրներին, որովհետև շատ լավ հասկանում են, որ որևէ ձևով չեն կարողանում ազդել Հայաստանում քաղաքական իրավիճակի վրա։ Երբ նոյեմբերի 24-ին կնքվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, շատերն ասացին, որ սա համաձայնեցված է Մոսկվայի հետ, իհարկե համաձայնեցված է, բայց Ռուսաստանը կցանկանա՞ր, որ այդ համաձայնագիրը կնքվեր, ես կասկածում եմ։ Պարզապես Ռուսաստանը շանս չուներ դա արգելելու։ Մեկ անգամ արդեն Ռուսաստանից Հայաստանին ասացին՝ մի ստորագրիր, երկրորդ անգամ ասելու դեպքում դա կարող էր խնդիրներ առաջացնել։ Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար պետք է գումար, իսկ Ռուսաստանն այդ գումարը չունի։ Եթե Ռուսաստանը գումար տար Հայաստանին, հաջորդ օրը կգային Բելառուսը, Ղրղըզստանը, կասեն՝ դե մեր գումարներն էլ փակի։ Եթե եռամսյակը մեկ Հայաստանին եվրոպական տարբեր ֆինանսական կառույցներ գումարներ չտան, Հայաստանի բանկային համակարգը կտրաքի։ Այ դա է խնդիրը, որ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, բայց նա չունի Ռուսաստանից գումարներ բարեփոխումներ իրականացնելու համար։ Իսկ բարեփոխումներ չիրականացնելու դեպքում տնտեսության վիճակը բավականին ծանրանալու է, իսկ դա հղի է տարբեր տեսակի «Սասնա ծռերով»։ Դրա համար էլ ռուսական լրատվամիջոցներն սկսեցին քննադատել, որովհետև ուրիշ ոչինչ չեն կարող անել։

-Բայց վերջին շրջանում այդ քննադատությունը, կարծեք թե, մի փոքր մեղմվել է։

-Այո, հիմա ոչ թե քննադատությունն է մեղմվել, այլ շատ դեպքերում այլևս չեն քննադատում։ Գուցե վերևից հրահանգ են ստացել, որ չքննադատեն, որովհետև այստեղ այդ քննադատությունը բացասական է ընկալվում, Ռուսաստանին բարեկամ չհամարողների քանակն է ավելանում։ Հայաստանն Ուկրաինան չէ։ Նրանք փորձեցին ուկրաինական մեթոդով աշխատել, որովհետև Ուկրաինայում կան ռուսամետներ ու արևմտամետներ, իսկ Հայաստանում ռուսամետներ չկան։ Հայաստանում 10 տոկոս ակտիվը արևմտամետներն են, որոնք դեռևս կազմակերպված չեն, թույլ կողմեր ունեն, բայց ռուսամետ զանգված հասարակության մեջ չկա։ Կան մի քանի գործիչներ, որոնք իրենց ռուսամետ են համարում, ասենք՝ ձևական կուսակցության ղեկավարներ, մի քանի պատգամավորներ, բայց ռուսամետ զանգված չկա։ Ու ռուսները դա հասկացան։

-Իսկ Հայաստանի իշխանությունն էլ ռուսամե՞տ չէ։

-Ոչ, իշխանությունները ռուսամետ չեն, նրանք իշխանամետ են։ Նրանց համար մեկ է, թե ով իրենց իշխանությունը կապահովի։ Եթե պետք է՝ Արևմուտքի հետ են փորձում բանակցել, գործընթացների մեջ մտնել, որպեսզի պաշտպանեն իրենց իշխանությունը, երբ չի ստացվում Արևմուտքի հետ համագործակցել, մեծ հաճույքով ռուսների հետ են համագործակցում։ Արևմուտքը հասկացել է, որ այս քաղաքական համաձայնագիրը կնքելուց հետո կարևորագույն հարցը 2018 թվականին Հայաստանի վարչապետի հարցն է։ Հայաստանը կիսաավտորիտար կառավարման համակարգ ունի, ինչպես՝ ԱՊՀ շատ երկրներ։ Դրա լավագույն օրինակը Վրաստանն է, որը գիտենք, թե ինչպիսի տեսք ուներ Շևարդնաձեի ժամանակ, և ինչպիսի տեսք ունի Սաակաշվիլիի պաշտոնը թողնելու ժամանակ կամ հիմա։ Վրաստանում ՀՆԱ-ն ավելի շատ է, բյուջեն ավելի մեծ է, օտարերկրյա ներդրումները ավելի մեծ են և ամենակարևորը՝ այնտեղ արդեն գրեթե ամբողջ հասարակությունն է արևմտամետ։ Եթե Հայաստանում այդ զանգվածը 10 տոկոսն է, ապա Վրաստանում գրեթե ողջ հասարակությունն է։ Ռուսաստանը հենց դա է ծանր տանում, որովհետև լավ հասկանում է, որ համապատասխան տեխնոլոգիաների միջոցով, համապատասխան տնտեսական ներդրումների միջոցով այդ 10 տոկոսը կարելի է դարձնել կեսից ավելի։ Ռուսաստանը հասկանում է, որ ամեն բան ՀՀ-ԵՄ համաձայնագրով չի ավարտվում, դրան հաջորդելու են այլ պայմանագրեր, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում։ Ռուսաստանում նաև հասկանում են, որ Հայաստանում միջին էշելոնի գործիչներն ամբողջովին արևմտամետ են։ Այսինքն՝ նրանք, որոնք նախարարություններում են աշխատում, նրանց հայացքն ուղղված է դեպի Արևմուտք, և Ռուսաստանի հենարանը միայն գործող վարչապետն է։ Դա է պատճառը, որ Զատուլինը նման հայտարարություն է անում, որ քանի կա գործող նախագահը, մենք կարող ենք ազդել քաղաքական համակարգի վրա։ Իսկ եթե վարչապետ դառնա մի գործիչ, որը կվայելի Արևմուտքի ազդեցությունը, և ամենակարևորը՝ Արևմուտքից ունենա ֆինանսական ներդրումներ, նա կարող է արդեն ամբողջ քաղաքական համակարգը փոխի՝ կադրային զգալի զտում կատարելով։ Իսկ եթե քաղաքական համակարգը փոխի, ապա կարճ ժամանակ հետո փոխվելու է նաև տնտեսական համակարգը, որն ինտեգրվելու է ԵՄ-ին։ Իսկ Ռուսաստանը այստեղ ոչ Դոնեցկ կարող է ստեղծել, ոչ էլ Լուգանսկ։ Ռուսաստանի լծակն ընդամենը շենքերն են՝ «Գազպրոմ»-ը, ՀԷՑ-ը և այլն։ Դրանք ընդամենը գույք են, որոնք գնվում ու վաճառվում են, իսկ հասարակության մեջ նրանք իրենց աջակիցները չունեն։

-Կարո՞ղ ենք աել, որ 2018-ից առաջ Սերժ Սարգսյանն իր դիրքերը ամրապնդեց թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում՝ հաշվի առնելով նրա վերջին այցը Ռուսաստան, ՀԱՊԿ-ի կողմից Ղարաբաղի մասով կարևոր հայտարարությունը, Եվրոպայի մասով էլ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքումը։

-Դրանք բացարձակ չեն խոսում Սերժ Սարգսյանի դիրքերի ամրապնդման մասին։ Ես միշտ օրինակ եմ բերում Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին․ թվում էր, թե իր դիրքերը շատ լավ ամրապնդել է, երբ հրաժարվեց միջուկային զենք ստեղծելու իր ծրագրից, երբ նրան Փարիզում շատ լավ ընդունում էին, բայց ի՞նչ եղավ Քադաֆիի հետ մի քանի տարի հետո։ Նույն եվրոպական երկրները, որոնք շատ լավ ընդունում էին նրան, բազմաթիվ այլ պայմանագրեր էին կնքել Լիբիայի հետ, մի քանի տարի հետո իրենց ձեռքով էլ Քադաֆիին հեռացրին իշխանությունից։ Դա չի նշանակում, որ Հայաստանում նույնը կկատարվի, ուղղակի մենք պետք է հասկանանք, որ քաղաքականությունը և զգացմունքայնությունը տարբեր բաներ են։ Կարող են քո հետ կնքել պայմանագրեր, քանի դեռ դու իրենց ձեռք ես տալիս, բայց երբ գալիս է մի պահ, որ իրենց շահերը պետք է առաջ տանել, իսկ գործող նախագահն այդ շահերին չի համապատասխանում, նրանք ուղղակի շատ հանգիստ կարող են անգամ շքանշան էլ տան գործող նախագահին ու ասել՝ հեռացիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում