Երգչուհի Մայլի Սայրուսի քույրն ասել է, որ ընտանիքը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով։
32-ամյա Բրենդի Սայրուսի խոսքով՝ ինքնաթիռը վայրէջք կատարելիս երկու անգամ կարող էր վթարվել, քանի որ մյուս օդանավերը խանգարել են նրան։
Բրենդին նաև ասել է, որ Մայլի Սայրուսը նստել է իր ծնկներին, իսկ մայրը սեղմել ձեռքը։ Պարզվել է, որ ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ուղղությունը՝ այլ ինքնաթիռի հետ չբախվելու համար։ Երկրորդ անգամ վայրէջքի փորձի ժամանակ օդաչուն կրկին նույն խնդրին է բախվել։