Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել, ըստ որի՝ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի մակրոտնտեսական թվերը։ Ամսական աճի տեմպը նվազել է։ 2019-ի մայիսի ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%։ 2019-ի հունվար-մայիսը 2018-ի հունվար մայիսի նկատմամբ՝ էլի 7.3% է։ Հիշեցնեմ, 2019-ի հունվար – ապրիլը 2018-ի հունվար -ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։ Նրան, ով նման բան կապացուցի՝ խոստանում եմ առաջարկել Նոբելյան մրցանակի նոմինանտ տնտեսագիտության ասպարեզում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ երբ Վիճակագրական կոմիտեն հրապարակումներ է անում, այնտեղ աստղանիշով տրվում է մանրամասն պարզաբանումներ.«Այսինքն՝ պետք էր չզլանալ և նայել, որ հետագայում վերանայումներ են լինում, ներկայացված ցուցանիշերը օպերատիվ տվայլների վրա են հիմնված»: