Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է զոհվել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 8-ին, ժամը 17:52-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծսռայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Ս.Մ. ծնված 1983 թ.) և «Mercedes C 180» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes C 180» մակնիշի ուղևորներ Գ.Ղ.-ն (ծնված 2017 թ.) և Ք.Մ.-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածներ Ս.Մ.-ն (1983 թ.), Ս.Ղ.-ն (1987 թ.), Հ.Մ.-ն (2016 թ.), Գ.Մ.-ն (1978 թ.), Մ.Ա.-ն (1988 թ.), Ա.Վ.-ն (1963 թ.) և Ա.Զ.-ն (1987 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ: Բժիշկները Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար: Հ.Մ.-ն տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]