Միշելը կարևորել է կողմերի ԶՈւ միջև դիստանցիայի ապահովումը՝ բախումների կանխարգելման և լարվածության նվազեցման համար

Միշելը կարևորել է կողմերի ԶՈւ միջև դիստանցիայի ապահովումը՝ բախումների կանխարգելման և լարվածության նվազեցման համար

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը ձգտում է խորը համագործակցություն հաստատել ՀՀ և Ադրբեջանի հետ՝ Կովկասում լարվածության նվազեցման ուղղությամբ, և պատրաստ է աջակցել կողմերին՝ փորձագիտական խորհրդատվություններ կազմակերպելու և ֆինանսական աջակցության միջոցով։ Միշելի հայտարարությունը հրապարակվել է Եվրախորհրդի պաշտոնական կայքում։

ԵՄ նախագահն ընդգծել է, որ «կողմերի զինված ուժերի միջև պատշաճ դիստանցիայի ապահովումը կարևոր տարր է բախումների կանխարգելման և լարվածության նվազեցման համար»:

Միշելն ընդգծել է նաև տարածաշրջանում հումանիտար հարցերի «ամբողջական և շուտափույթ լուծման անհրաժեշտությունը»` ներառյալ պահվող անձանց ազատումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին։

Միշելը կարևորել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի, որի համար որոշվել է մինչև ապրիլի ավարտը Համատեղ հանձնաժողով ստեղծել։ Այդ հանձնաժողովի մանդատը ներառելու է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանզատաումը և անվտանգության և կայուն վիճակի ապահավումը սահմանի երկայնքով։

Նշվում է, որ Եվրամիությունն իր հերթին «կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներին, ինչպես նաև հումանիտար ջանքերին, այդ թվում՝ «տարածքների ականզերծման գործում, այդ թվում փորձագիտական խորհրդատվությունների և ֆինանսական օգնության ավելացման միջոցով։

Միշելը կարևորել է աջակցությունը հակամարտությունից տուժած բնակչությանը՝ ներառյալ «բժշկական ռեաբիլիտացիան և շենքերի վերակառուցումը»։

Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ավելի լայն առումով Հարավային Կովկասում, կապի ենթակառուցվածքների վերականգնման հարցը: Շառլ Միշելը ողջունել է երկաթուղիների վերականգնմանն ուղղված քայլերը և կոչ արել արդյունավետ լուծումներ գտնել ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար: Նա նաև ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապի կանալների զարգացմանը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---