Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան ավիաչվերթները

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան 
ավիաչվերթները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Հայաստան ավիաչվերթներն  ավելացնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավիաընկերությունը հայտնում է «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Գարունը կատարյալ ժամանակ է՝ այս արևոտ երկիրն ուսումնասիրելու համար: Թռչենք՝ լողալու լեգենդար Սևանա լճում, երթևեկելու՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով և քայլելու՝ երեկոյան Երևանում»,-նշված է «Պոբեդա» -ի հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ՝ այս տարվա  հունիսի 1-ից, ավիաընկերությունը Ռուսաստանից Հայաստան շաբաթական 4 թռիչք կիրականացնի: Մասնավորապես՝  յուրաքանչյուր հինգշաբթի չվերթներ կիրականացվեն Մոսկվա - Գյումրի և հակառակ ուղղությամբ,  շաբաթ օրերին՝ Սոչի -Գյումրի և հակառակ, ուրբաթ օրերին՝ Կրասնոդար-Գյումրի և հակառակ,  իսկ հունիսի 2-ից,  յուրաքանչյուր կիրակի նաև Մինվոդի-Գյումրի և հակառակ ուղղություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]