211652_close_icon
views-count3697 դիտում article-date 17:52 01-08-2020

Արման Աբովյան. Այն ինչ կատարվում է կրթության ոլորտում, լիովին համապատասխանում է նեո-գլոբալիստական տեսլականին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց ինչի՞ համար եք զայրանում ժողովուրդ ջան։ Այն ինչ կատարվում է կրթության ոլորտում, լիովին համապատասխանում է նեո-գլոբալիստական տեսլականին, որի մոլի կրողներն են կրթության բարձրաստիճան, պատասխանատու չինովնիկները։ Այն ինչ նորմալ մարդու համար նվազագույնը անընդունելի է ՝ կրթության գաղափարի ներքո, իրենց համար ուղենիշ է,քանզի այդ մարդիկ ուղղակի չեն ընդունում ձեզ և ձեր տեսլականը ։ Մի մեղադրեք նրանց, իրենք իրականում հավատում են, որ օրինակ երեխան պետք է լինի իբր "կոսմոպոլիտ" և "ազատ", սակայն ազատությունը իրենք դիտարկում են, որպես դասական դաստիարակությունից զերծ պրոցես։ Իրենց շինծու "ազատությունը" հիմնված է բարոյահոգեբանական կարմիր գծերի ոչացման վրա։ Իրենք ի սրտե հավատում են, որ օրինակ Եկեղեցին և ընտանիքը կաշկանդում է երեխայի "ազատությունը", իսկ ազգայնական գաղափարախոսությունը վտանգավոր է, քանզի թույլ չի տալիս երեխային լինել "ազատ" տարբեր "շաբլոններից"։ Իրենք իրականում հավատում են, որ անում են լավ բան, իսկ ով համաձայն չի իրենց կարծիքի հետ՝ հետամնաց վայրենի խավարամիտ է։Իրենք իրենց համարում են ինտելեկտուայ "սպիտակ մարդ",իսկ մեզ հետամնաց զանգված։ Հա կատակ չեմ անում, իրենք այդպես են մտածում։ Բայց շատ հետաքրքիր մի դիտարկում, չգիտես ինչու իրենց կողմից ներդրվող "ազատությունը" հիմնականում ազատում է բոլոր բնազդները, որոնք գոտկատեղից ներքև են, մինչդեռ թե՛ Եկեղեցին, թե՛ ազգային գործոնը ազատում է մարդու միտքը պատկերավոր գոտկատեղից վերև։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ըստ իրենց գլոբալիստական համոզմամբ՝ կրոնը, ազգությունը, ազգային էգոցենտրիզմը ՎՆԱՍ ԵՆ։ Սա է խնդիրը և երբ դուք փորձում եք իրենց բացատրել, որ օրինակ "Հայոց եկեղեցու պատմություն"առարկան պետք է լինի առանձին առարկա կամ "Հայոց գրականություն" առարկան չպետք է ձուլվի, իրենք ձեզ պարզապես չեն լսում, որովհետև դուք իրենց համար հետամնաց, բռի և իբր կոմպլեքսավորված զանգաված եք, իսկ իրենք նոր "լուսավորիչներն են։ Մի փորձեք իրենց հետ վիճաբանել, դուք և իրենք՝ տարբեր աշխարհներից եք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր