▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի դեռ փորձանք տեղի չի ունեցել․․․Առաջարկ Տաթևիկ Ռևազյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ «Զվարթնոց»-ին մոտենալու ընթացքում «Բոինգ 737» օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել։

 

Խաչիկ Գևորգյանն, այս առիթով, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հարգելի Տաթևիկ Ռևազյան, 
Ես նախկինում մեկ անգամ էլ անդրադարձել էի այս հարցին։ Շտապ պետք է քայլեր ձեռնարկել, քանի դեռ փորձանք տեղի չի ունեցել։
Այս հարցը միայն օրենքով չի կարող լուծվել։ Անհրաժեշտ է համագործակցել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների հետ (DJI, Xiaomi և այլն) և այնպես անել, որ իրենց սարքերի մեջ գործող քարտեզներում ի սկզբանե տեղադրեն Հայաստանում առկա բոլոր no fly zone-երը։ Այդ դեպքում դրոնով հնարավոր չի լինի մոտանալ no fly zone-երին, քանի որ համակարգը չի թողնի։

 

 

 

Օրինակ եվրոպական և ամերիկյան բազմաթիվ երկների օդակայանների տարածքներին ուղղակի հնարավոր չէ պատահաբար մոտենալ դրոնով, քանի դեռ լուրջ համակարգչային մասնագետները հեք չեն արել դրանում գործող սահմանափակման համակարգերը, ինչն արդեն կարող է դիտվել միտումնավոր և քրեորեն պատժելի արարք։ Իսկ մինչ այդ կարող եք պաշտոնապես կապվել DJI-ի հետ (Հայաստանում ամենատարածվածը այս մակնիշի դրոններն են) և խնդրել իրենց բազայից տրամադրել այդ օրը այդ ժամին այդ հատվածում օդ բարձրացած դրոնի բոլոր տվյալները (բոլոր դրոնները գրանցվում են DJI համակարգում և բոլոր թռիչքների հետագծերը պահպանվում են) և հայտնաբերել այդ դրոնի սեփականատիրոջն ու արդեն ըստ համապատասխան օրենքի պատժել նման՝ միգուցե չմտածված, բայց խիստ վտանգավոր գործողության համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին