ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է ու ձյուն

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է ու ձյուն

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում

Է Արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ճանապարհին մերկասառույց է:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Արթիկ և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն:

Սպիտակի ոլորաններում մառախուղ է։

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը խորհուրդ էր տվել վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---