NASA- ի ղեկավար Ջեյմս Բրայդենշթայնը հայտարարել է, որ Լուսնի յուրացումը և այնտեղ աստղադիտարանների ստեղծումը թույլ կտան գտնել այլ աստղերի շուրջ պտտվող մոլորակներ, որոնց վրա կարող են արտերկրյա քաղաքակրթություններ գոյություն ունենալ: Ընդ որում, նա ընդգծել է, որ դրանց առկայության կամ բացակայության վերաբերյալ ենթադրություններ չի անում: Այնուամենայնիվ, ուսումնասիրման հնարավորության բուն գաղափարը նրան գրավում է: Այս կապակցությամբ ՆԱՍԱ-ի ղեկավարն ընդգծել է, որ Լուսինը յուրացնելու խնդիրը խիստ կարևոր է: