Պուտին․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունները ԼՂ մասով հետևողականորեն իրականացվում են

Պուտին․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունները ԼՂ մասով հետևողականորեն իրականացվում են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ստորագրվել է 2020-ի նոյեմբերին, հետևողականորեն իրականացվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Մոսկվան միջնորդական ակտիվ ջանքեր է գործադրել՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը:

«Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը: Կարևոր է, որ մեծ հաշվով այն հետևողականորեն իրականացվում է: Այժմ միջազգային հանրության առջև խնդիր կա՝ լուծելու մարդասիրական խնդիրները՝ կապված տուժած շրջանների օգնության, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման հետ», - ասել է Պուտինը։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։ Մի շարք պատգամավորներ ևս գերիների վերադարձի հարցն են բարձրաձայնել։ Ավելի վաղ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, թե թե Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---