News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամը ՄԱԿ Զարգացման ծրագրի հետ համատեղ օտարերկրյա ներդրողների ներգրավման եւ համագործակցության էլեկտրոնային գործիք է ներմուծում, որի շնորհանդեսը կայացել է դեկտեմբերի 8-ին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում։ Առեւտրի եւ զարգացման ՄԱԿ գիտաժողովի Regulations գործիքն ուղղված է կոնկրետ երկրի գործնական միջավայրի մասին տեղեկության ամփոփմանը։

Ներկայացնելով նախագիծը՝ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագյանը նշեց, որ Regulations–ը հնարավորություն կտա օպտիմալացնել բիզնես ընթացակարգերը եւ կրճատել կոռուպցիոն ռիսկերը։ «Գործիքն իրենից ներկայացնում է վեբ կայք, որում լիարժեք տեղեկություն է հավաքված Հայաստանում ներդրումային գործընթացների եւ այն խոչընդոտների մասին, որոնց բախվում են գործարարներն իրենց գործունեության ժամանակ։ Այս նախագծի նպատակն է բարելավել ներդրումային մթնոլորտը Հայաստանում եւ ավելի շատ օտարերկրյա գործարարների ներգրավել»,– նշել է նա։

Գործիքը կներդրվի 21 ամիս անց։ Այս ժամանակահատվածում նախատեսվում է Հայաստանի գործնական միջավայրում հետազոտություններ անցկացնել, ակտիվորեն համագործակցել եւ հանդիպումներ ունենալ այդ միջավայրի ներկայացուցիչների հետ։ Նախագիծն իրականացվում է էլեկտրոնային կառավարման շրջանակում որպես արտասահմանյան ներդրումների խթանման գործիք։ Ընդհանուր բյուջեն կազմում է 320 հազար եվրո։ Ֆինանսավորումն իրականացնում է Միջազգային զարգացման ավստրալական գործակալությունը։ Համապատասխան պայմանագիրը ստորագրել են ՄԱԿ զարգացման ծրագրի ու Միջազգային զարգացման ավստրալական գործակալության  ներկայացուցիչները։ Regulations գործիքը բարեհաջող կերպով գործարկել են 30 երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին, իսկ Իսրայելը որոշել է շարունակել պատերազմը
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին...
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում. ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակասությունները աճում են
Այն, որ ԱՄՆ-ն չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս բանաձեւը...
Ամենաշատ