Ղարիբաշվիլի․ Վրաստանը պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսության կենտրոն դառնալ23 սեպտեմբերի 2022 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսության կենտրոն դառնալ՝ նպաստելու տարածաշրջանի համար այդքան կարևոր խաղաղության ու կայունության հաստատմանը։ «Այդ նպատակով Վրաստանը նպաստում է հարևանության խաղաղ նախաձեռնությանը, որը ենթադրում է տարածաշրջանի բոլոր երեք երկրների մասնակցությունը»,- ասել է նա՝ նշելով, որ այդ նախաձեռնությունը չի փոխարինում և չի հակասում գործակցության այլ ձևաչափերին, գրում է Sputnik Georgia-ն: Նա հավելել է, որ, չնայած տարածաշրջանում բարդ իրավիճակին, Վրաստանը ջանք չի խնայում հարևանների միջև հարաբերությունների կարգավորման համար՝ որպես օրինակ բերելով 15 հայ ռազմագերու հայրենադարձումը։ «Մենք արդեն ունեցել ենք հաջողված դեպքեր, այդ թվում 15 հայ ռազմագերու հայրենադարձումն ականապատ տարածքների քարտեզների դիմաց»,-ասել է նա: Նա նաև նշել է, որ հուլիսին Վրաստանն առաջին անգամ ընդունեց «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների արդյունավետ բանավեճը»։ «Վրաստանը հույս ունի դառնալ ազնիվ միջնորդ, որը կօգնի կարգավորել տարածաշրջանային անվտանգությունը»,-ասել է Ղարիբաշվիլին։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |