Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող 
ընկերությունների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սանդրո Աբովյանը, շուրջ 30 պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններ, այլ պատասխանատուներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարն իր խոսքում նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը պտուղ-բանջարեղենի մթերումների նախափուլին ընդառաջ ընթացիկ հարցերի քննարկումն  է և վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը, մթերումների գործընթացի կազմակերպմանն ու արտահանումների խթանմանը։

Վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախորդ տարի մեկնարկած ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ միաժամանակ առաջ քաշելով ընթացակարգերի պարզեցման հարցը։

Հանդիպման մասնակիցները շեշտադրել են հարկային օրենսդրության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես հումքի մթերման ընթացքում փաստաթղթավորման պահանջների վերաբերյալ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին գրավոր առաջարկ ներկայացնել նախարարություն՝ հստակ հիմնավորումներով, որը կքննարկվի շահագրգիռ գերատեսչությունների՝ Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ,  և անհրաժեշտության դեպքում կհրավիրվի առանձին հանդիպում բոլոր կողմերի մասնակցությամբ։

Բարձրացվել են նաև բանջարեղենի տեղական սորտերի սերմերի արտադրության ծավալների ավելացման, հավասար մրցակցային դաշտի ապահովման,  ինչպես նաև վարկավորման ընթացքում առաջացող  մի շարք  հարցեր։ Առաջարկ է հնչել նաև գյուղատնտեսական պորտալ ստեղծելու մասին, որը տեղեկատվության օպերատիվ փոխանակման հարթակ կհանդիսանա ֆերմերների և վերամշակողների համար՝ նպաստելով բերքի իրացման գործընթացի առավել արդյունավետ և թիրախային կազմակերպմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]