News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն ապօրինի ու անընդունելի է անվանել Իրաքյան Քուրդիստանում անկախացման մասին հանրաքվեն, Անկարան պաշտպանելու է միջազգային իրավունքը, ասվում է ԱԱԽ նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, փոխանցւոմ է ՌԻԱ Նովոստին։

«Հանրաքվեն ապօրինի է ու անընդունելի։ Սա լրջագույն սխալ է, որը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը։ Եթե հանրաքվեն կայանա, ապա Թուրքիան կպաշտպանի միջազգային իրավունքը։ Իրաքի բոլոր ժողովուրդները՝ արաբները, քրդերը, թուրքմենները, կարող են խաղաղ գոյակցել միայն մեկ երկրի շրջանակում։ Հանրաքվեն կհանգեցնի սարսափելի հետևանքների»,- ասվում է փաստաթղթում։

Նշում են, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրել Իրաքյան Քուրդիստանի ու Իրաքի կենտրոնական կառավարության միջև բոլոր վիճելի հարցերը սահմանադրական հիմքերով կարգավորելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ