Թուրքական կողմը ակտիվորեն աշխատում է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման ուղղությամբ, որը պետք է դառնա այլընտրանք Բոսֆորի նեղուցին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաղորդում է gazeta.ru-ն:
«Նոր ջրագծի երկարությունը կկազմի 43 կմ: Ջրանցքի երկու կողմերում կկառուցվեն երկու նոր քաղաքներ: Սա Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ նախագիծն է, որը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Մենք պատրաստ ենք դրա իրականացմանը »,- ասել է Էրդողանը:
Այդ մասին նա հայտարարել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչության նիստում: