Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հրայր Թովմասյանը դատական իշխանության ղեկավարը չէ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հունվարի 28-ին 168.am-ի Pressing հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ինքը հանդիսանում է դատական իշխանության ղեկավարը։

Հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, թե նոր իշխանությունը որևէ կերպ չի ցանկանում աշխատել Հրայր Թովմասյանի հետ, վերջինս պատասխանել է. «Իսկ իրենց այդ ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պետք է ուզեն Հրայր Թովմասյանն աշխատի, թե չաշխատի։ Կարող եք հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է, որ իրենք աշխատեն, թե ոչ։ Որովհետև երեք իշխանության ճյուղերից մեկի ղեկավարն ինքն է [Նիկոլ Փաշինյանը-խմբ.], մեկի ղեկավարը՝ ես»։

Հարցազրույցում ՍԴ նախագահն անդրադարձել իր շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, հարուցված քրեական գործերին: Թովմասյանը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել ՍԴ նախագահի պաշտոնից և «ոչինչ չի կանգնեցնելու իր այս ընտրած ճանապարհից»։

Թեև Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ինքը հանդիսանում է իշխանության ճյուղերից մեկի, այս դեպքում՝ դատական իշխանության ղեկավարը, սակայն այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Ինչ է ասում Սահմանադրությունը

Այսպես, Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Սահմանադրության 4-րդ գլխի 88-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:

6-րդ գլխի 146-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է։ Վերջինս կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա Սահմանադրությունը չի հստակեցնում, թե որն է այս մարմնի ղեկավարը։

Այսպես, 7-րդ գլուխը վերաբերում է դատարաններին և Բարձրագույն դատական խորհրդին:

Հոդված 162-ի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը:

167-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

Ընդ որում՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

171-րդ հոդվածով նշվում է, որ ՀՀ-ում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Հայաստանում գոյություն ունի մարմին, որ երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Դա Բարձրագույն դատական խորհուրդն է (ԲԴԽ) որը, ըստ Սահմանադրության 173-րդ հոդվածի` անկախ պետական մարմին է:

175-րդ հոդվածով սահմանվում են ԲԴԽ-ի լիազորությունները, ըստ որոնց՝ հենց այս մարմինն է ՀՀ նախագահին առաջարկում դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին և այլն:

Փորձագետները ևս հերքում են 

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց ոլորտի փորձագետների հետ՝ հասկանալու, թե ի վերջո՝ կա՞ մի մարմին, որը իրականացնում է դատական իշխանության ղեկավարի դերը:

Մասնավորապես, սահմանադրագետ Վարդան Այվազյանը շեշտեց, որ դատական իշխանության ղեկավար հասկացություն գոյություն չունի. «Սահմանադրական դատարանն ատյաններ չունի: Մեր դատական իշխանությունն ունի ճյուղեր՝ ընդհանուր իրավասության, քաղաքացիական, քրեական և վարչական: Այս երեք գործերով դատական իշխանության գլուխը համարվում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ սահմանադրական արդարադատության հարցերով՝ Սահմանադրական դատարանի նախագահը, այսինքն՝ դրանք, տարբեր ֆունկցիաներ իրականացնելով, երկուսն էլ մտնում են դատական իշխանության մեջ»:

Ըստ սահմանադրագետի՝ ԲԴԽ-ն դատական իշխանությունը ձևավորող մարմինն է. «Այն վերահսկողության ֆունկցիաներ ունի օրինակ՝ դատարանների, դատավորների նկատմամբ։ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ կարող է հարուցել, ու նման դեպքերում իրենք պետք է քննեն այդ գործերը: Սակայն այն Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողություն կատարելու լիազորություն չունի. ԲԴԽ-ն չի կարող դատավորին ասել՝ դու այս վճիռը կայացրու և այլն: ԲԴԽ-ն միայն նրա համար է, որ դատավորների կողմից թույլ տրված խախտումները ֆիքսի, նրանց նկատմամբ ներգործության միջոցներ ձեռնարկի»:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր հերթին նշեց, որ Սահմանադրական դատարանի նախագահը չի կատարում դատական իշխանության ղեկավարի դերը:  Հղում կատարելով Սահմանադրության 173-րդ, 171-րդ, 167-րդ հոդվածներին՝ նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն է կազմակերպում դատարանների գործունեությունը՝ բացառությամբ ՍԴ-ի։ Բեքմեզյանի խոսքով՝ փաստացի ԲԴԽ-ն է դատական իշխանության ղեկավարը։

«ԲԴԽ-ն ոչ միայն ապահովում է դատարանների անկախությունը, այլև կազմակերպում է դատարանների գործունեությունը, իրականացնում է դատավորների թեկնածուների որակավորման քննությունները, առաջարկում է որոշումներ նախագահին, թե որ դատավորները որտեղ նշանակվեն, դադարեցնում է դատավորների լիազորությունները, այսինքն՝ դատական համակարգի վերահսկողությունը իրականացնում է ԲԴԽ-ն: Այս ամբողջ պրոցեսում Սահմանադրական դատարանը որևէ իրավասություն չունի»,- նշեց ԲԴԽ անդամը՝ հավելելով, որ ՍԴ-ն և ԲԴԽ-ն դատական իշխանության անկախ մարմիններ են և որևէ վերահսկողություն կամ ազդեցություն չունեն միմյանց նկատմամբ։

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը, թե ինքը դատական իշխանության ղեկավարն է, չի համապատասխանում իրականությանը:

Լուսինե Ոսկանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում