Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիճքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է կենտրոնական ճահապարհի մի հատվածը

Լիճքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է կենտրոնական ճահապարհի մի 
հատվածը

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, կենտրոնական փողոցի մի հատվածում, որն ընդգրկում է գյուղի Ա- 6 թաղամասը, սուբվենցիոն ծրագրի հաշվին ասֆալտապատվել է 680 գծամետր երկարությամբ ճանապարհ՝ շուրջ 3500 քմ մակերեսով:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, Ա-6 թաղամասում գտնվող կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է շուրջ 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի գյուղապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են հուլսի 12-ին եւ արդեն մոտենում են ավարտին: Սակայն սուբվենցիոն այս ծրագիրը միակը չի լինի Լիճքում, և առաջիկայում կեննտրոնական փողոցի մեկ այլ հատվածում եւս կասֆալտապատվի նույնքան մակերես ընդգրկող ճանապարհ: «Սուբվենցիոն եւս մեկ ծրագրի շրջանակում ասֆալտապատվելու է կենտրոնական ճանապարհը գյուղի 9-րդ թաղամասում: Մոտ 500 քմ մակերես ընդգրկող տարածք կասֆալտապատվի գերեզմանոց տանող ճանապարհին: Մնացած մոտ 3000 քմ-ն կասֆալտապատվի կենտրոնական ճանապարհահատվածում: Օրերս կհայտարարվի շինարարական մրցույթը, աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի ընթացքում: Բացի այդ, գյուղում սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացվում նաեւ տեղական միջոցներով: Այսպես, տեղական բյուջեից հատկացված 1,1 միլիոն դրամի հաշվին կառուցվել է 300 մետր երկարությամբ խմելու ջրատար, որով լուծվել է նորակառույց թաղամասի 20 ընտանիքների խմելու ջրի մատակարարման հարցը: Տեղական միջոցներով, 2,2 միլիոն դրամի ներդրմամբ, այս պահին ընթանում են լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքները, որոնք մեկնարկել են մեկ շաբաթ առաջ»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]