▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Աբովյանում. կրակել են Աբովյանում հայտնի «Պալաչի» տան ուղղությամբ

 

Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակիչներից մեկն ահազանգել և հայտնել է, որ իր եղբոր բնակարանի պատերին, պատուհանին կան կրակոցի հետքեր»,-ասացին ոստիկանությունից:

Այս պահին դեպքի վայրում  իրականացվում է  համապատասխան աշխատանքներ: 

Շամշյան.com-ի տեղեկություններով՝  բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին