Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Զինդատախազության նախկին դատախազը առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկներին տարկետում է տրամադրել աստղաբաշխական թվերով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Համբարձումյանի ու մյուսների գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Համբարձումյանը, նախկինում աշխատելով զինվորական դատախազությունում որպես դատախազ, ունենալով զորակոչի կազմակերպման բնագավառի մասնագիտական գիտելիքներ, 2015 թվականի մարտ ամսին իրեն դիմած ծանոթից՝ Սերգեյ Հակոբյանից տեղեկանալով, որ զորակոչային տարիքի հասած նրա որդին առողջական խնդիրներ ունի, որոնց հիմքով հայրն ուզում է, որ որդուն տարկետում տրամադրվի կամ նա ազատվի զինվորական ծառայությունից, պահանջել և ուսումնասիրել է զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ Արմեն Համբարձումյանը Սերգեյ Հակոբյանին դրդել է որպես կաշառք տալ 2 միլիոն 826 հազար 780 դրամին համարժեք 6 հազար դոլար, որպեսզի ինքը այդ գումարը որպես կաշառք հանձնի համապատասխան պաշտոնատար անձանց, և վերջիններս իրենց լիազորությունների շրջանակներում Հակոբյանի որդու օգտին գործողություններ կատարեն:

Ամբաստանյալի աթոռին է որդուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու նպատակով Արմեն Համբարձումյանին 6   հազար դոլար հանձնած Սերգեյ Հակոբյանը:

Եվս երկու ամբաստանյալներ կան այս գործով:

Նվարդ Գևորգյանը առողջական խնդիրներ ունենալու հիմքով իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հարցը որևէ եղանակով լուծելու նպատակով դիմել է իր հարևան Մուշեղ Սարգսյանին, ումից 2017 թվականի փետրվարին տեղեկացել է, որ նրա ազգականն առաջարկել է 2017 թվականի գարնանային զորակոչի ընթացքում որդուն 3 տարով տարկետում տրամադրելու հարցը կարգավորել համապատասխան պաշտոնատար անձանց 15 հազար դոլար կաշառք տալու եղանակով:

Ամբաստանյալի աթոռին է նաև կաշառք տալուն միջնորդ հանդիսացած հարևանը՝ Մուշեղ Սարգսյանը:

Չորս ամբաստանյալներից կալանքի տակ է միայն նախկին դատախազ Արմեն Համբարձումյանը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Նվարդ Գևորգյանին և Սերգեյ Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Մուշեղ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313 հոդվածի 1-ին մասով:

Դատարանն ամբաստանյալների հարցաքննության փուլում է:

Նվարդ Գևորգյանն ու Սերգեյ Հակոբյանն իրենց լիովին մեղավոր ճանաչեցին ու հրաժարվեցին ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:

Ամբաստանյալ Արմեն Համբարձումյանի շահերի պաշտպան, փաստաբան Հրանտ Անանյանը պահանջեց, որ հրապարակվեն հիշյալ երկու ամբաստանյալների նախաքննական ցուցմունքները, որպեսզի իր պաշտպանյալը հնարավորություն ունենա հակընդդեմ հարցաքննել իր դեմ ցուցմունք տված անձանց և կարողանա իրացնել իր պաշտպանության իրավունքը:

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը: Նախ հրապարակվեցին Նվարդ Գևորգյանի նախաքննական ցուցմունքները:

Առաջին ցուցմունքում Նվարդ Գևորգյանը հայտնել էր, թե Մուշեղ Սարգսյանն իր հարևանն է: Իր ավագ որդին, որ ուսանելու համար մեկնել է արտերկիր, հասել էր զորակոչային տարիքի, նա առողջական որոշակի խնդիրներ ուներ: Սակայն ինքը որևէ անձի չի դիմել որդուն տարկետում տրամադրելու կամ զինծառայությունից վերջնական ազատելու հարցով:  Դիմել է միայն ԿԳՆ, բայց հստակ պատասխան չի ստացել արտերկրում սովորող տղային տարկետում տրամադրելու հնարավորության վերաբերյալ:

Նվարդը պնդել է, թե ինքը չի ճանաչում Արմեն Համբարձումյանին, տղային զինծառայությունից ժամանակավոր կամ վերջնական ազատելու հարցով չի դիմել իր հարևան Մուշեղին:

Հարցաքննող քննիչը նշել է, թե Արմեն Համբարձումյանի ու Մուշեղ Սարգսյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներով պարզվել է, որ նրանք խոսել են հենց Նվարդ Գևորգյանի որդուն տարկետում տրամադրելու կամ զինծառայությունից ազատելու հարցով, ընդ որում՝ խոսակցությանը ներկա է եղել նաև ինքը՝ Նվարդը:

Վերջինս ընդունել է, որ ինքը ներկա է եղել, բայց նշել է, թե ինքը հարևանի հետ խոսել է որդու առողջական խնդիրների վերաբերյալ, իսկ թե ում հետ է խոսել Մուշեղը, ինքը տեղյակ չէ: Մուշեղն ասել է, թե ծանոթ բժիշկ ունի, կարող է խոսել Նվարդի որդու առողջական խնդիրների վերաբերյալ…

Երրորդ հարցաքննության ժամանակ Նվարդ Գևորգյանը նշել է, թե առաջին հարցաքննության ժամանակ որոշ հանգամանքներ «ճիշտ և օբյեկտիվ չի ներկայացրել»:

Նվարդը նշել է, թե հարևան Մուշեղը, իմանալով, որ իր ավագ որդին առողջական խնդիր ունի, 2015 թվականի սկզբից հետաքրքրվել է նրա վիճակով: Նաև իրեն ասել է՝ եթե տղան առողջական խնդիր ունի, ինչո՞ւ պարտադիր զինծառայությունից չեք ազատում:

Նվարդը նշել է, թե ինքը սկզբում չգիտեր՝ ի՞նչ է ուզում Մուշեղն առաջարկել: Երբ նախազորակոչային բժշկական հետազոտության ժամանակ իր որդու առողջական վիճակի վերաբերյալ  իրենց հետ կոպիտ են խոսել, ինքն ընկճվել է: Մուշեղը, իմանալով այդ մասին, ասել է՝ դու ի՞նչ մայր ես, որ էրեխու հարցը չես լուծում: Էրեխու բժշկական թղթերը բերեք տեսնեմ, ամեն արժեցող-չարժեցողի հարմար հարց ենք լուծել, հիմա մեր հարևանի համար չե՞նք լուծելու…

Ըստ Նվարդ Գևորգյանի՝ 2017 թվականի հունվարի վերջին ինքը Մուշեղին ցույց է տվել որդու առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը: Նա վերցրել է դրանք ու ասել է, թե ինչ-որ մեկին ցույց կտա: Նվարդը նշել է՝ Մուշեղը տողատակին ինչ-որ բաներ էր հասկացնում… Ի վերջո՝ նա Նվարդին հարցրել է՝ համաձա՞յն է, որ որդու՝ ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հարցը լուծելու հարցով ինքը հետաքրքրվի: Նվարդը համաձայնություն է տվել: Մուշեղն ասել է, թե պետք է գումարի չափը ճշտի: Բայց Նվարդը, առանց գումարի չափը ճշտելու՝ միանգամից տվել է համաձայնությունը:

Մուշեղը հայտնել է, թե հետաքրքրվել է, ու ծանոթն ասել է, որ այդ գործը կարվի 15 հազար դոլարով, ընդ որում՝ 7500 դոլարը պետք է տրվեր սկզբում, 7500 դոլարը՝ հետագայում: Երբ Նվարդը գումարի մեծությունից դժգոհել է, Մուշեղը ակնարկել է, թե տղային պետք է հետազոտեն արտերկրի կլինիկաներից մեկում, հետո Հայաստանում այդ հետազոտությունների հիման վրա ազատելու են զինծառայությունից:

Նվարդը նշել է՝ քանի որ տղան խելացի, ուշիմ երիտասարդ է, ինքն ուզում էր, որ նա ուսումը շարունակի, այդ պատճառով համաձայնել է, որ հարցը լուծվի գումարի նշված չափով: Քանի որ ինքը այդքան գումար չուներ, դիմել է Ռուսաստանում ապրող նախկին ամուսնուն, բացատրել է իրավիճակը, ամուսինը համաձայնել է գումար տրամադրել, որ որդին ազատվի զինծառայությունից:

2017 թվականի փետրվարին Մուշեղը Նվարդի որդու առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը ցույց է տվել «ում պետք է»», վերջինս էլ թղթերը նայել ու ասել է, թե գումարով հնարավոր է  3 տարով տարկետում տալ, հետո էլ մտածել լրիվ ազատելու ուղղությամբ:

Տվյալ մարդու մասին Մուշեղը Նվարդին ասել է, թե նա «շատ լուրջ մարդ է»: Նվարդը, նախկին ամուսնու հետ խոսելուց հետո, տվել է համաձայնությունը:

Պատասխանելով Արմեն Համբարձումյանի պաշտպանի հարցին՝ Նվարդ Գևորգյանն ասաց, թե գումարը  որդուն զինծառայությունից ազատելու համար էր:

Ամբաստանյալ Սերգեյ Հակոբյանը նախաքննական ցուցմունքում նշել էր, թե որդին առողջական խնդիր ուներ, ինքը չէր ցանկանում, որ նա պարտադիր զինվորական ծառայության մեկնի: Մոտ յոթ տարի առաջ սեղանի շուրջ ծանոթացել էր Արմեն Համբարձումյանի  հետ, գիտեր, որ նա պաշտոն ունի զինվորական դատախազությունում:

Ինքը չէր վստահում զինվորական կոմիսարիատներին, չէր հավատում, որ նրանք արդարացի կերպով կվարվեն առողջական խնդիր ունեցող որդու հետ: Որդին անցել էր հանձնաժողովային բուժհետազոտություն, իրենք սպասում էին որոշման, բայց ինքը, մինչև որոշման մասին իմանալը, հիշելով, որ ծանոթ ունի զինդատախազությունում, գնացել է նրա՝ Արմեն Համբարձումյանի մոտ: Հանդիպել են զինդատախազության մոտ՝ դրսում՝ մանկապարտեզ էր այնտեղ կամ մանկական խաղահրապարակ:

Սերգեյ Հակոբյանը նշել է, թե ինքն իր նախաձեռնությամբ Արմեն Համբարձումյանին ասել է, թե պատրաստակամ է որևէ կերպ այնպես անել, որ որդուն գոնե զինծառայությունից տարկետում տրամադրվի: Արմեն Համբարձումյանն ասել է, թե կհետաքրքրվի՝  ինչ է հնարավոր անել:

Մոտ մեկ շաբաթ անց նորից են հանդիպել, Արմեն Համբարձումյանն ասել է, թե տվյալ հարցը հնարավոր է լուծել 6 հազար դոլարով: Ինքը տվել է համաձայնությունը: Մի քանի օր անց հանդիպել է Արմեն Համբարձումյանին ու հանձնել է վեց հազար դոլար: Չի հետաքրքրվել՝ նա այդ գումարն ո՞ւմ պիտի փոխանցի: Բայց երբ որդուն սկզբում՝ մեկ տարով, ապա՝ երկու անգամ հինգական ամսով տարկետում է տրվել, Սերգեյ Հակոբյանը մտածել է, թե Արմեն Համբարձումյանն է խոստումը կատարել:  Նա Արմեն Համբարձումյանին հարցրել է՝ ինչո՞ւ միանգամից երեք տարով չեն տարկետում տրամադրել, այլ՝ մեկ տարով, հետո՝ հինգական ամսով: Արմեն Համբարձումյանն ասել է, թե ուշադրության կենտրոնում կպահի, որ տղային տարկետումը տրվի:

Սերգեյ Հակոբյանն իր ցուցմունքում նշել էր. «Եթե անգամ պարզվի, որ Արմեն Համբարձումյանը ինձ խաբել է, ես նրա դեմ բողոք չունեմ, տվածս գումարը հետ չեմ պահանջում, ինձ համար կարևորն այն է, որ որդուս տարկետում է տրվել…»:

Արմեն Համբարձումյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Սերգեյ Հակոբյանը պնդել է, թե վեց հազար դոլարով հարցը լուծելու նախաձեռնությունը Արմեն Համբարձումյանինն է եղել, ոչ թե իրենը: Ինչպե՞ս պիտի Արմեն Համբարձումյանը կազմակերպեր որդուն տարկետում տրամադրելը, ինքը չի հետաքրքրվել ու չի իմացել:

Արմեն Համբարձումյանը Սերգեյին հարցրել է՝ ես ինչ-որ պարտականություն ունեի՞ ձեզ անվճար խորհրդատվություն տրամադրելու, ես ձեզ համոզե՞լ եմ, որ գումարի դիմաց լուծվի ձեզ հուզող հարցը, ի՞նչ ակնկալիքներով եք եկել ինձ մոտ, ինչո՞ւմ պիտի օգնեի ձեզ և ինչո՞ւ պիտի օգնեի…

Արմեն Համբարձումյանի հարցերին Սերգեյ Հակոբյանը հրաժարվել է պատասխանելուց:

Արմեն Համբարձումյանը հայտարարել է՝ Սերգեյ Հակոբյանի ցուցմունքը գրեթե ճիշտ է՝ նա դիմել է ինձ՝ առողջական խնդիր ունեցող որդուն տարկետում տարամադրելու հարցում օգնելու խնդրանքով, բժշկական փաստաթղթեր է տրամադրել, ես ասել եմ՝ երեք տարով տարկետում կտրամադրվի, հետո կարձակվի պահեստազոր… Ես ասել եմ՝ վեց հազար դոլարի դիմաց կարվի…

Այս հայտարարության վերաբերյալ Արմեն Համբարձումյանը դատարանում հայտարարեց, որ առերես հարցաքննության ժամանակ ինքը բանավոր է արտահայտվել, իր բանավոր խոսքը ճշգրիտ չի վերարտադրվել գրավոր, այսինքն՝ իր ասածը այլ ձևակերպումով է եղել… Ինչ վերաբերում է՝ «Սերգեյ Հակոբյանը համաձայնեց» մտքին, ապա խոսքը վերաբերել է երեք տարվա տարկետում տրամադրելուն, ոչ թե վեց հազար դոլար տալուն…

Արմեն Համբարձումյանի շահերի պաշտպան, փաստաբան Հրանտ Անանյանը հարցեր ուղղեց ամբաստանյալ Սերգեյ Հակոբյանին, բայց վերջինս հրաժարվեց այդ հարցերին պատասխանելուց: Հարցերն արձանագրվեցին՝ ինչո՞ւ եք դիմել Արմեն Համբարձումյանին, նա բժի՞շկ էր… Լսե՞լ էիք, որ զինակոչիկին գումարով կարող է տարկետում տրամադրվել… Ինչո՞ւ եք դրդել Արմեն Համբարձումյանին, որ կաշառքի միջնորդություն կատարի…

Այս վերջին հարցը հանվեց նախագահողի կողմից, իսկ Սերգեյ Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, թե դա «պրովոկացիոն» հարց է…

Արմեն Համբարձումյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանն ընդգծեց՝ Սերգեյ Հակոբյանն իր ցուցմունքում ընդունել է, որ Արմեն Համբարձումյանի հետ հանդիպման ժամանակ ինքը  պատրաստակամություն է հայտնել՝ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ այնպես անել, որ տարկետում տրամադրելու հարցը լուծվի…

Հրանտ Անանյանը շարունակեց անպատասխան հարցեր հնչեցնել՝ Սերգեյ Հակոբյանին ուղղված՝ Դո՞ւք եք առաջարկել գումարի չափը՝ վեց հազար դոլարը՝ ձեր ֆինանսական հնարավորություններից ելնելով… Արմեն Համբարձումյանը ձեզ ասե՞լ է որևէ պաշտոնատար անձի կաշառելու մասին… Ինչո՞ւ զինկոմիսարիատներին չէիք վստահում, իսկ Արմեն Համբարձումյանին վստահում էիք, դա կապվա՞ծ էր զինդատախազությունում նրա զբաղեցրած պաշտոնի հետ…

Ամբաստանյալ Արմեն Համբարձումյանը հայտարարեց, որ ցանկանում է ցուցմունք տալ: Նրա հարցաքննությունը տեղի կունենա հաջորդ դատական նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում