Կարոտել էի աշխատելը. Արթուր Պետրոսյանը ՀՀ առաջնություն տեղափոխվելը հետընթաց չի համարում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը «Լոռին» գլխավորել որոշել է ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ խոսելուց հետո: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մասնագետը պատմեց, որ այն պահից, երբ 2018-ի ապրիլին հեռացավ ազգային ընտրանուց, իր գործակալները նոր թիմ էին փնտրում: Տեւական ժամանակ չէր ստացվում, հետո եղավ այս առաջարկը:

«Թովմաս Գրիգորյանը զանգահարեց, ես Շվեյցարիայում էի: Ճիշտն ասած, ցանկություն չունեի Հայաստանում աշխատելու, գործակալներս թիմ էին փնտրում, բայց նա շատ համոզիչ էր: 2 օրով եկա Հայաստան՝ նրա հետ հանդիպելու: Շատ ոգեւորված պատմեց թիմի մասին, ես էլ արդեն ինֆորմացիա էի հավաքել «Լոռիի» վերաբերյալ: Շատ հետաքրքիր թիմ է, շատ հետաքրքիր աշխատանք է սպասվում: Ինչպես ասացի, Գրիգորյանը շատ համոզիչ էր, դրա համար էլ համաձայնությունս տվեցի»,- ասաց նա:

Բացի նրանից, որ Գրիգորյանի առաջարկը հերաքրքիր է եղել՝ Պետրոսյանն ընդունել է այն նաեւ, որովհետեւ շատ է կարոտել աշխատելը: Հավաքականից գնալուց հետո շատ է ցանկացել վերադառնալ ակումբային ֆուտբոլ: 1 լավ առաջարկ ունեցել է Գերմանիայից, սակայն վերջին պահին չի ստացվել: Ընդգծում է, որ, երբ ասում է, որ Հայաստանում չի ուզել աշխատել, չի նշանակում, որ հայրենիքի դեմ ինչ-որ բան ունի, պարզապես մեծ է եղել արտասահմանյան թիմի հետ համագործակցելու ցանկությունը:

«Ոչ թե Հայաստանի դեմ ինչ-որ բան կա, այլ ուղղակի ավելի շատ ուզում էի ինչ-որ արտասահմանյան թիմ գտնել: Բայց այնքան էի կարոտել աշխատանքը.... Հավաքականից հետո ցանկությունը մեծ էր վերադառնալու ակումբային ֆուտբոլ, բայց ձգձգվեց: Դժվար էր թիմ գտնելը, կարող է՝ այսօր լիներ կամ 3 ամիս հետո, սպասողական վիճակ էր, ես էլ կարոտել էի աշխատանքը: Հրավերը եղավ: Գրիգորյանի հետ դրական խոսակցությունից հետո որոշեցի մինչեւ մայիսի վերջ աշխատել «Լոռիում», հետո կտեսնենք»,- ասաց նա:

Մինչեւ ՀՀ ազգային հավաքականը Պետրոսյանը շվեյցարական «Ցյուրիխ-2»-ի գլխավոր մարզիչն էր: Այս նոր գործով նա ոգեւորված է: Շվեյցարիայում ու ազգային հավաքականից հետո Հայաստանի առաջնություն տեղափոխվելը կարիերայում հետընթաց չի համարում:

«Որովհետեւ ամեն տեղ էլ լավ աշխատանքի դեպքում կարելի է հաջողության հասնել: Եթե հաջողության ես հասնում, տարբերություն չկա՝ որտեղ է»,- ընդգծում է նա:

Պետրոսյանը Հայաստան է տեղափոխվել մենակ: Ընտանիքը Շվեյցարիայում է: Պայմանագիրը նախատեսված է 6 ամսով: Դեռ չգիտի՝ 2018-19 մրցաշրջանի ավարտից հետո «Լոռիում» կմնա, թե՝ ոչ: Գործակալները շարունակում են աշխատել նոր թիմ գտնելու ուղղությամբ, ու «Լոռիի» հիմնադիրը դա գիտի:

«Թովմաս Գրիգորյանը տեղյակ է»,- ասաց Պետրոսյանը՝ շեշտելով, որ այդպես արդար է:

Արդեն մի քանի օր է՝ վանաձորցիները նրա գլխավորությամբ պատրաստվում է մրցաշրջանի գարնանային փուլին: Մասնագետն ասում է, որ մինչեւ գալն էր ծանոթ էր պոտենցիալին, ու այս մարզումներից հետո հուսախաբ չի եղել: Նշում է, որ թիմը երիտասարդ է, այդ պատճառով Գրիգորյանի հետ խոսել է 1-2 փորձառու ֆուտբոլիստ ձեռք բերելու մասին, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են երիտասարդներին իրենց հետեւից տանել: Համալրումների ուղղությամբ ակումբը միջոցներ է ձեռնարկել: Մարզիչը բարձր է գնահատում իր թիմի հնարավորությունները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:

«Ամենաբարձր սպասելիքները կան թիմից: Պետք է պայքարենք բարձր տեղերի համար: Որքան հնարավոր է՝ բարձրանանք, ինչո՞ւ չէ տեղ գտնենք առաջին եռյակում»,- ասաց նա:

«Լոռին» հայկական ակումբային ֆուտբոլի այն թիմերից է, որոնցում լեգեոներների թիվը մեծ է: Պետրոսյանն անդրադարձավ նաեւ արտասահմանցի ֆուտբոլիստների վերաբերյալ հարցին: Վերջին շրջանում թեման հաճախ է քննարկվում: Ոմանք նշում են, որ միայն լեգեոներների թվի սահմանափակման շնորհիվ կարելի է հասնել նրան, որ ազգությամբ հայ ֆուտբոլիստներն ավելի շատ խաղաժամանակ ստանան, ու ազգային հավաքականը կադրային խնդիրներ չունենա: Մյուսների կարծիքով էլ դա նպատակահարմար չէ:

«Իմ կարծիքով՝ սահմանափակումը ճիշտ չէ այս պահին, որովհետեւ դա կլինի արհեստական: Այն ուժեղ ֆուտբոլիստները՝ հայ ֆուտբոլիստները, որոնք խաղում են Հայաստանի առաջնությունում, այսպես թե այնպես իրենց տեղն ունենալու են: Սա ազնիվ, արդար մրցակցություն է. ով ուժեղ է, նա էլ կխաղա: Իմ կարծիքով՝ այն ֆուտբոլիստները, որոնք կարող են Հայաստանի հավաքականում հայտնվել, իրենց տեղը հաստատ ունենալու են: Վերցնենք, օրինակ, «Փյունիկը». Ալիկ Առաքելյանը, Պետրոս Ավետիսյանը, Էրիկ Վարդանյանը, Հայրապետյան Վահագնը, բոլորն է գրեթե... եթե վնասվածքներ չեն ունենանում, հիմնական կազմի խաղացող են: Եթե ֆուտբոլիստը որակ չունի, բայց ստիպված են նրան խաղացնել, որովհետեւ սահմանափակում կա, դա ոչ թիմի  համար է օգտակար, ոչ էլ ազգային հավաքականի»,- ասաց մասնագետը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ հատվածը սկսվելու է մարտի մարտի 2-ին: Այս պահին մրցաշարային աղյուսակը 33 միավորով գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտը»: 2-րդ տեղում «Բանանցն» է (29 միավոր): Լավագույն եռյակը եզրափակում է «Փյունիկը» (27): «Լոռին» 25 միավորով 5-րդն է: Վանաձորյան թիմը նաեւ շարունակում է պայքարը Հայաստանի Գավաթի խաղարկությունում: Կիսաեզրափակչում մրցակիցը «Բանանցն» է:  

Տպել
2366 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա