Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

7 տարի անց․ Ո՞վ կպաշտպանի մեր ազգային թիմի դարպասը

2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բացառիկ հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու: Պատմական արդյունք ցույց տալու համար 2011 թվականի հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում պետք է հաղթեր Իռլանդիային: Հաղթանակն իրատեսական էր, սակայն հանդիպման 26-րդ րոպեին մնացինք առանց դարպասապահ: Գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց Ռոման Բերեզովսկուն: Վերջինիս փոխարինած Արսեն Պետրոսյանը անփույթ խաղով իռլանդացիներին նվիրեց երկրորդ գոլը: Եթե Իռլանդիայի հետ խաղում ունենայինք փոխարինող դարպասապահ հնարավոր է բոլորովին այլ գրանցվեր: Թեկուզ 10 ֆուտբոլիստներով մեր հավաքականը չզիջեց  մրցակցին:

Իռլանդիայից կրած պարտությունը թերևս ամենացավալին է մեր ազգային թիմի պատմության մեջ: Իռլանդիայի հետ հանդիպումից 7 տարի անց շատերի կարծիքով Հայաստանի ազգային հավաքականը  կրկին հնարավորություն ունի հայտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Երկու ամսից կսկսվի Եվրո-2020-ի ընտրական փուլը:

Հիշեցնենք, որ ենթախմբում մեր մրցակիցներն են Իտալիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Հունաստանի, Ֆինլանդիայի և Լիխտենշտեյի հավաքականները: Եթե 7 տարի առաջ ունեինք Բերեզովսկի և Իռլանդիայի հետ խաղում չունեինք միայն փոխարինող դարպասապահ, ապա հիմա՝ կարևորագույն մրցաշարի շեմին դարպասապահի խնդիրն իսկապես լուրջ է: Բերեզովսկու հեռանալուց հետո մեր հավաքականում խաղացել են մի շարք դարպասապահներ՝ Գևորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան, Գրիգոր Մելիքսեթյան, Արամ Հայրապետյան, Հենրի Ավագյան:

Նշվածներից ո՞ւմ հետ կարելի է հույսեր կապել առաջիկա մրցաշարում: Նախորդ տարվա փետրվարին ռուսական «Տոսնո» թիմը հավաք էր անցկացնելու Թուրքիայում: Այն ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը էր Յուրչենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել էին Յուրչենկոյի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը և պայմանները: Ցավով պետք է արձանագրենք, որ թե անցյալ տարի և թե այս պահին խաղային կարևորագույն օղակում մեր հավաքականի միակ հույսն է: Հաշվի առնելով անցյալի դառը փորձը ՀՖՖ-ի ներկայիս նախագահ Արթուր Վանեցյանը ամեն գնով պետք է շարունակի ուղիներ փնտրել այս դարպասապահին Հայաստանի հավաքական բերելու:

Կրկին անգամ ցավով պետք է արձանագրենք, որ այսօր Յուրչենկոյից բացի ուղղակի չկա դարպասապահ, որի խաղամակարդակը թույլ է տալիս կրելու մեր ազգային թիմի մարզաշապիկը: Պետք է գիտակցենք, որ խոսքը գնում է ոչ թե պաշտպանի, կիսապաշտպանի կամ հարձակվողի, այլ դարպասապահի մասին: Հայտնի ասացվածքի համաձայն լավ դարպասապահը թիմի կեսն է: Տարիներ շարունակ Յուրչենկոն դրական վերաբերվելով Հայաստանի հավաքականից ստացված հրավերին հայտարարում է, որ չի միանում մեր ազգային թիմին Ռուսաստանում լեգեոների կարգավիճակ ստանալու պատճառով:

Յուրչենկոն նշել էր, որ Հայաստանում խաղալու դեպքում հնարավոր է կորցնի իր տեղը թիմի հիմնական կազմում:Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնությունում գործում է լեգեոներների սահմանափակում, իսկ Յուրչենկոն այս պահին ունի ռուսական ֆուտբոլային քաղաքացիություն: Անցյալ տարի տարածվեցին լուրեր, որ Հայաստանի հավաքականում խաղալու համար Յուրչենկոն ՀՖՖ-ից 100 հազար դոլար է պահանջել: Ինչ խոսք սա այնքան էլ ընդունելի մոտեցում չէ: Միևնույն ժամանակ ընդունենք սակայն, որ ստեղծված իրավիճակում ավելի լավ կլներ բավարարել Յուրկենկոյի պահանջը, քան մերտին կայանալիք Բոսնիա-Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հետ մրցավեճերում խաղադաշտում տեսնենք հայկական թիմերում հանդես եկող որևէ դարպասապահի:

Շատ էր խոսվում, որ ամռանը տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո Ռուսաստանում կգործի լեգեոներների վերաբերյալ այլ օրենք և Յուրչենկոն, Խորեն Բայրամյանը և հայազգի բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ ևս կկարողանա միանալ Հայաստանի հավաքականին: Լեգեոներների մասին առկա օրենքը գործելու է մինչև 2020 թվականը: Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատարը: Ցավալի է իհարկե, բայց այս պահին Հայաստանի հավաքականի հաջողությունը կախված է Ռուսաստանից: Ու քանի դեռ լեգեոներների վերաբերյալ նոր օրենքը կյանքի չի կոչվել մեր առաջնային նպատակը պետք է լինել Յուրկենկոյին ամեն գնով համոզելը: Եվրասիական տնտեսական միության դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին որոշում էր ընդունել, որը կարող էր շրջադարձային դառնալ հայկական ֆուտբոլի և մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի համար: ԵԱՏՄ-ի համաձայնության 2-րդ հոդվածի 97-րդ կետի հիման վրա դատարանը որոշել էր Եվրասիական միության երկրների մարզիկների նկատմամբ սահմանափակումներ չկիրառել, որպեսզի պահպանվի համընդհանուր շուկայի ազատ կիրառման հնարավորությունը:

Վճռում նշվում է նաև, որ այս կետի չկիրառումը արգելք է հանդիսանում ԵԱՏՄ ներսում միասնական շուկա ստեղծելու համար: ԵԱՏՄ Մեծ կոլեգիայի կարծիքով՝ անդամ երկրները պետք է կատարեն Եվրոպական տնտեսական հանձնաժողովի որոշումները, իսկ դրանց հանդեպ անհամաձայնության դեպքում սահմանված կարգով վիճարկեն դրանք: ԵԱՏՄ-ն և վերջինիս որոշումները սակայն ըստ էության որևէ արժեք չունեն սպորտային լուրջ կառույցների համար:

Դավիթ Ջալալյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում