Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արաս Օզբիլիսը պայմանագիր կստորագրի «Փյունիկ»-ի հետ. երևանյան ակումբը հաստատում է

Արաս Օզբիլիսը պայմանագիր կստորագրի «Փյունիկ»-ի հետ. երևանյան ակումբը 
հաստատում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը օգոստոսի 31-ին պայմանագիր կստորագրի Երևանի «Փյունիկ»-ի հետ:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Փյունիկ» ակումբի մարքեթինգի և PR բաժնի ղեկավար Վերա Մարտիրոսյանը:

Արաս Օզբիլիսը օրերս խզել էր պայմանագիրը թուրքական «Բեշիկթաշ» ակումբի հետ,մ որին պատկանում էին ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Արաս Օզբիլիսը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել հոլանդական «Այաքս»-ում, Կրասնոդարի «Կուբան»-ում, Մոսկվայի «Սպարտակ»-ում և այլ ակումբներում: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր էր կնքել թուրքական «Բեշիկթաշ»-ը, սակայն նա չկարողացավ տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում, ինչի հետևանքով թուրքական ակումբը նրան վարձավճարով տարբեր ակումներ էր ուղարկում, իսկ վերջերս խզեց պայմանագիրը նրա հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]