Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

«Իմ գործի բացահայտումը բանալի է դեպի Հոկտեմբերի 27-ի ոճրագործություն. 27-ի գործով տուժողները պետք է միանան ինձ»

Մաքսային ծառայության պետի նախկին տեղակալ Միհրան Մովսիսյանը վերջերս դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի կողմից Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաև իր անձին և ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մասով։ Մովսիսյանը հայտարարել էր, որ նշված անձինք ապօրինաբար իրեն մեկ ամիս շարունակ պատանդի կարգավիճակով 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո պահել են ԱԱԾ մեկուսարանում այն պարագայում, երբ ինքը չի ունեցել որևէ կարգավիճակ։

Հատուկ քննչական ծառայությունում այդ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, սակայն ՀՔԾ-ն մերժել է դիմումը և դրա հիման վրա քրեական գործ չի հարուցվել ապացույցների անբավարար լինելու հիմքով։

«Դեռ 1999 թվականին, երբ դեկտեմբերի 6-ի գիշերը Գագիկ Ջհանգիրյանի կարգադրությամբ ու Սերժ Սարգսյանի թողությամբ ինձ պատանդի կարգավիճակով տարան ԱԱԾ մեկուսարան ու պահեցին, դրանից հետո բազմաթիվ հրապարակումներ են եղել, դուրս գալուց հետո ես հարցազրույցներ եմ տվել, դեռ 1999 թվականին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այդ մասով, սակայն այսօր ՀՔԾ-ն ծիծաղելի պատասխան է տալիս, թե ապացույցներ չկան ու ես, իբր, ԱԱԾ մեկուսարանում չեմ եղել։ Սա այն պարագայում, երբ ես իմ դիմումում գրել եմ, որ ԱԱԾ մեկուսարանում ինձ պահել են գաղտնի, պատանդի կարգավիճակով, և ոչ մի փաստաթուղթ չէր կարող լինել դրա մասին։ Եթե Արթուր Դավթյանը հետևողական լիներ, որ պատշաճ քննություն կատարվեր, Գագիկ Ջհանգիրյանը և մյուսները հարցաքննվեին, ամեն բան կպարզվեր։ Բայց ինչպես երևում է, դեռ ընտրողաբար է արդարադատություն իրականացվում, և հանցավոր խումբը՝ բանդան պատասխանատվության չի ենթարկվում։ Կարծես՝ դեռ իրավապահ մարմինները ինչ-ինչ անձանց հրահանգներ են կատարում»,- ասաց Մովսիսյանը՝ հավելելով, որ մեկ է՝ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Գագիկ Ջհանգիրյանը, և՛ Կառլոս Պետրոսյանը պատասխանատվության են ենթարկվելու պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։

Մովսիսյանի խոսքերով՝ ժամանակին Գագիկ Ջհանգիրյանը գործը քննում էր սեփական շահերից ելնելով, այլ անձանց՝ գեներալ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի, Հրանտ Գրիգորյանի հետ միասին, ովքեր այդ ժամանակ զինված գտնվում էին ԱԱԾ մեկուսարանում և ցուցումներ էին տալիս։

Միհրան Մովսիսյանը նշեց, որ ինքը հետևողական է լինելու, որպեսզի այս գործը բացահայտվի, քանի որ այն բանալի է դեպի Հոկտեմբերի 27-ի գործի կազմակերպիչների բացահայտումը։ «Ես կոչ եմ անում տուժողներին՝ Արամ Սարգսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Անահիտ Բախշյանին և մյուսներին միանալ ինձ, իմ հայտարարությանը, և իմացեք, որ կարճ ժամանակ անց հնարավոր կլինի բացահայտել Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին։ Իմ նպատակը ոչ միայն իմ իրավունքների պաշտպանությունն է, այլ մյուսների։ Իմ գործը բանալի է՝ բացելու Հոկտեմբերի 27-ի գործը և ջրի երես հանելու Գագիկ Ջհանգիրյանին շատ հարցերի վերաբերյալ։ Ես հիմա շատ չեմ խոսի, բայց երբ տուժողները ինձ միանան, ես պատրաստ եմ ամեն ինչ ներդնել, որ բացահայտվի Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ»,- ասաց Մովսիսյանը։

Միհրան Մովսիսյանը բողոքարկել է Հատուկ քննչական ծառայության որոշումը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում