«Բանդ ա Տիղեքս». Ֆրանսիական հեծանվային շոու ծրագիր՝ ՀՀ-ում

«Բանդ ա Տիղեքս». Ֆրանսիական հեծանվային շոու ծրագիր՝ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Կոմիտասի «Կաքավիկը», հայկական ռիթմերն ու ֆրանսիական ժամանակակից արվեստը Երևանի կենտրոնում իր շուրջն էր համախմբել մեծից փոքր՝ բոլորին․ Հայաստանում էր «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը։

Հունիսի 6-12-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով և Ակբա բանկի բացառիկ գործընկերությամբ «Բանդ ա Տիղեքս» կրկեսային խումբը՝ յոթ ակրոբատներով, Երևանի փողոցներում ներկայացրել է հեծանվային երաժշտական շոու:

Ֆրանսիացի արտիստների ակրոբատիկ շոուն և հայ երաժիշտների՝ «Ուտոլա» խմբի կատարումները միաձուլում են հայ-ֆրանսիական մշակույթը և խորհրդանշում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը։

«Ֆրանսիայի դեսպանությունն աջակցում է Հայաստանում ֆրանսիական ժամանակակից արվեստի տարածմանը: Հանրային վայրերում հայ հանրությանը ներկայացնում ենք ֆրանսիական ժամանակակից մշակույթի նոր դրսևորումները: Այս ծրագրի իրականացման մեր գործընկերն Ակբա բանկն է, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի մշտական գործընկերն է և աջակցել է այս տարվա մեր մշակութային կարևոր ծրագրերից մեկի իրականացմանը»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Արտիստները իրենց յուրահատուկ երաժշտական, պարային ու ակրոբատիկ կատարումներով դրական էմոցիաներ կպարգևեն նաև գյումրեցիներին, ուսումնական հաստատությունների և «Թումո» կենտրոնների սաներին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---