Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Երկու նախարարի թիրախավորումը հստակ միտում է որոշ քաղաքական խմբերի ու անձանց կողմից․ Մակունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

– Վարչապետի հետ խմբակցության վերջին հանդիպումը ավելի շատ քննարկվեց, քան նախորդները, կայի՞ն հրատապ հարցեր:

– Ո՛չ, հրատապ հարցեր չեն եղել, քննարկման հարցերը հիմնականում վերաբերում էին տարբեր ոլորտների բարեփոխումների օրակարգին:

Այդ թվում նաև սահմանադրակա՞ն բարեփոխումների, ենթադրում եմ, որ ամենաշատը ՍԴ դատարանի թեկնածուների հարցն եք քննարկել:

– Մենք ընդհանուր առմամբ դատաիրավական հարցերի օրակարգն ենք մեր առջև դրել, այդ թվում՝ նաև ՍԴ հարցը:

– Ձեր պարզաբանումներում նշում էիք, որ արժեքային քննարկում է եղել, ի՞նչ նկատի ունեք:

– Ցանկացած ոլորտի բարեփոխում որոշակի արժեքային տիրույթում պետք է դիտարկել, դա վերաբերում է թե՛ դատաիրավական, թե՛ կրթական, թե՛ տնտեսական ոլորտի բարեփոխումներին, և կարևոր է արձանագրել, թե մեր քաղաքական թիմը արժեքային որ ծիրի մեջ է… Մենք արժեքները սահմանել ենք ոչ միայն 2018թ. հայտարարություններով և ոչ միայն վարչապետն՝ իր ելույթներով, այլև ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցի հետ կապված ելույթներում մեր քաղաքական թիմը հստակ նշել է այն արժեքային ուրվագծերը, որով առաջնորդվում ենք, դրանք հիմնականում երկուսն են՝ մասնագիտական որակներ և քաղաքական որևէ ազդեցությունից զերծ լինելը:

– Ո՞ր միջոցներով պետք է հասնել այդ նպատակին՝ անցումային արդարադատություն, վեթինգ. գիտեք՝ ինչ ինտենսիվությամբ էին քննարկվում այդ միջոցները, հիմա տպավորություն է, որ կառավարությունը չի ուզում կիրառել այդ գործիքները, դրա համար էլ առաջանում են սուր բանավեճեր այս կամ այն թեկնածուի շուրջ:

– …Պետք է կիրառենք բոլոր մեխանիզմները և գործիքակազմը, որպեսզի ունենանք անաչառ, անկաշառ, կոռուպցիոն անցյալից զերծ դատավորներ: Այդ առումով մենք մեր խոստմանը հավատարիմ ենք, մասնավորապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ ուղղությամբ է աշխատում:

– Այդ դեպքում ինչո՞ւ է այսքան ծանր ընթանում ՍԴ դատավորների ընտրությունը:

– …Միգուցե անհամբեր ենք, դրա համար է այդպիսին թվում ընթացքը: Առհասարակ դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացումը հեշտ գործընթաց չէ…

– Առաջնորդվո՞ւմ եք թեկնածուների մասին այն կարծիքներով, որոնք հնչում են հանրային, մասնագիտական քննարկումների տիրույթում:

– Մենք հետևում ենք կարծիքներին, քննարկումներին, հաշվի ենք առնում, բայց առաջնորդվում ենք բացառապես մեր որոշումներով և համոզմունքներով:

– Ինչո՞ւ է անառողջ մթնոլորտ ձևավորվել ԿԳՄՍ և առողջապահության նախարարների շուրջ, այսպիսի հարց քննարկե՞լ եք:

– Մենք բոլոր ուղղություններով, այդ թվում նաև այդ երկու ուղղությամբ, իհարկե, խմբակցության ներսում ունենում ենք քննարկումներ, հանդիպում ենք նախարարների և գերատեսչության առանձին ներկայացուցիչների հետ, ուղղում մեզ հետաքրքրող հարցերը և ներկայացնում մեր առաջարկները: Այսօր հանդիպել ենք ԿԳՄՍ նախարարի հետ, քննարկել ենք թե՛ չափորոշիչների հետ կապված, թե՛ ընթացիկ հարցեր… Ինչ վերաբերում է այն աղմուկին, որ կա երկու՝ ԿԳՄՍ և առողջապահության նախարարների ուղղությամբ և հստակ թիրախավորմամբ, նախ՝ պարոն Թորոսյանի դեպքում առողջապահության նախարարության մամուլի խոսնակն է հերքել, բոլոր հնարավոր հարթակներում հերքվել է, որ որևէ խնդիր կա, բայց, միևնույն է, աղմուկը շարունակվում է, հավանաբար հստակ միտում կա որոշ անձանց և քաղաքական խմբերի կողմից: Պետք է մտնենք բովանդակային դաշտ, ոչ թե քննարկենք այն աղմուկը, որ արհեստականորեն գեներացվում է: Օրինակ՝ եթե խոսքը վերաբերում է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած չափորոշիչներին, ապա պետք է լինի բովանդակային քննարկում՝ դետալների մեջ չմտնելով, որը պետք է անի նախարարությունը և ԱԺ մասնագիտական հանձնաժողովը: Կարևոր է գաղափարական և փիլիսոփայական մոտեցման մասին խոսել: Որն է այդ մոտեցումը:

Մեր քաղաքական թիմը, կառավարությունը գտնում են, որ դպրոցականները պետք է ունենան շատ ավելի լայն մտահորիզոն, շատ ավելի խորը վերլուծական և քննադատական միտք, քան այսօր կա, և դրա համար պետք է լինեն հստակ չափորոշիչներ: Այլ հարց է, որ առանձին առարկաների ուղղությամբ բովանդակային առումով կլինի փոփոխությունների, շտկումների անհրաժեշտություն: Օրինակ՝ «Հայոց պատմություն» առարկան, շատ է քննարկվում, մինչ այժմ մենք հայոց պատմությունն ուսումնասիրել ենք դրվագային, և ոչ թե վերլուծություն է արվել, այլ սերտում: Նոր չափորոշիչների դեպքում մոտեցումն այն է, որ հայոց պատմության այդ իրադարձությունները պետք է դիտարկել նաև համաշխարհային համատեքստում. ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի շուրջ այդ նույն իրադարձությունների ժամանակ: Դա մեզ հնարավորություն կտա ինքնուրույն վերլուծելու և հասկանալու՝ ունեցե՞լ ենք թերացումներ, թե՞ ոչ, և ի՞նչ կարելի էր անել: Դա մեզ պետք է հետագայում մեր պետությունը ավելի ուժեղ դարձնելու ընթացքում շատ սխալներից զերծ մնալու համար: Վերլուծական, քննադատական միտքը, լայն մտահորիզոնը մեզ պետք է նաև ավելի լավ լրագրողներ, ավելի լավ դիվանագետներ ու քաղաքագետներ ունենալու համար:

– Այնուամենայնիվ, հաշվի պետք է նստել այն հակափաստարկների հետ, որ դրվում են ձեր առջև: Այդ հակափաստարկների մասին երբեմն փորձ ունեցող մարդիկ են խոսում:

– Քննարկումները մշտապես օգակար են և պետք են, որովհետև միայն քննարկումների և մասնագիտական, գաղափարական տեսակետների բախման միջոցով է, որ կարող ենք հանգել առավելագույն արդյունքի: Խոսքն այդ մասին չէ, այլ այն մասին, թե արդյո՞ք մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ՝ փիլիսոփայական, գաղափարական առումով, և մեր պետության ուժեղացման տեսանկյունից արդյոք դա՞ է ճիշտը, թե՞ ոչ: Իմ խորին համոզմամբ՝ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: Իսկ առարկայական չափորոշիչների վերաբերյալ մասնագիտական քննարկումներն անհրաժեշտ են:

– Այս հողի՞ վրա են սրեր ճոճում Արայիկ Հարությունյանի դեմ, թե՞ այլ հարթակից. որտեղի՞ց է գալիս հարվածը:

– Հարվածը գալիս է այն օղակներից, որոնք այս երկու տարվա ընթացքում խոսում են օրինակ՝ հող հանձնելուց, ապազգային ինչ-որ մոտեցումներից… Սուբյեկտիվ մեկնաբանություններով ռմբակոծում են սոցիալական ցանցը և թիրախային աշխատում, որը բացասական երևույթ է և հասարակությանը խանգարում է սեփական օբյեկտիվ կարծիքը ձևավորել: Առավելագույն ջանք պիտի գործադրենք ԶԼՄ-ների միջոցով հանրությանը հնարավորինս լայն օբյեկտիվ պատկեր ներկայացնելու համար:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում