Գյումրին մեծ տոնի է պատրաստվում. հյուրանոցները ծանրաբեռնված են, գնացքը կաշխատի հավելյալ չվացուցակով

Օգոստոսի 25-ին Գյումրին 15-ից 20.000 հյուրի է սպասում: Մեծ շուքով եւ նոր շեշտադրումներով է տոնվելու քաղաքի օրն այս տարի: 2019 թվականի գլխավոր միջոցառմանը մասնակցելու հրավիրատոմսեր են ուղարկվել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կմասնակցեն, թե չէ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը չգիտի: Ասում է, որ եկան, պատիվ կհամարեն, ուրախությամբ կընդունեն: «Համենայնդեպս Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժամանակ ասեց, որ գալու է»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Ներկա պահին Գյումրիում 2 մեծ փողոց է մեծ տեմպով կարգի բերվում: Նախատեսվում է, որ հյուրերը մեքենաները կայանելու են Սայաթ-Նովա եւ Տիգրան Մեծ փողոցներում: Արդեն հայտնի է, որ գերծանրաբեռնված են լինելու քաղաքի բոլոր հյուրանոցներներն ու հյուրատները: Գյումրու քաղաքապետարանը նաեւ դիմել է քաղաքացիների օգնությանը: Նրանք, ովքեր մեկ օրով բնակարան ու սենյակ կարող են վարձակալության տալ, պետք է այդ մասին տեղեկացնեն քաղաքապետարանի համապատասխան բաժնին:

Գյումրիում օգոստոսի 25-ը տոնական կլինի բոլոր թաղամասերի համար: Ամեն ինչ արվել է հավասարաչափ բաշխում ապահովելու եւ օրը տոնի վերածելու համար»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Կեսօրից բուն միջոցառումները կկենտրոնան պատմական միջուկում: Մեծ հանդիսավորությամբ կբացվի Շիրազի փողոցը, որտեղ կանցկացվի Արհեստների ու արվեստների ամենամյա փառատոնը: Այս տարի այն նոր ձեւաչափ ունի: Հիմնականում իրենց ձեռքի աշխատանքները կներկայացնեն այն ստեղծագործողները, որոնք նախկին տարիներին նման հնարավորություն չեն ունեցել: 20 տաղավար կպատմի Գյումրու արհեստի ու արվեստի մասին:

Ռուսթավելի փողոցում ռետրո ավտոմեքենաների ցուցադրություն կլինի: Այնուհետ կխոսեն գյումրվա մեծերը: Առաջինը գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին կդիմավորի Մհեր Մկրտչյանը, հետո Շիրազն ու Ավետիք Իսահակյանը կմիանան նրան: Պատմության անիվը կարճ ժամանակով ետ կպտտվի, մեր մեծերի հետ նստել, վեր կենալու բացառիկ հնարավորությամբ:

«Գյումրվա մեծերը հերթով կողջունեն հյուրերին: Իրենք են խոսելու բոլոր հյուրերի հետ, հաղորդավար ասվածը չի լինի այդ օրը: Մտնում ենք Իսահակյանի բակ, Իսահակյանն է ողջունում իր ընկերների հետ՝ Շերամն է, Ջիվանին: Ամեն ինչ բեմականացված է, ընտրված է դերասանական կազմը, հիմա փորձերի բուռն ընթացքի մեջ են: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ հին Ալեքպոլը, հին Գյումրին, որը հանրահռչակվել է գրականության մեջ, ներկայացնենք: Ցերեկային այդ հատվածը կավարտվի Ձիթողցոնց տուն-թանգարանում, որտեղ նաեւ սիմֆոնիկ նվագախումբն է ողջունում հյուրերին, որովհետեւ ի վերջո սա նաեւ Արմեն Տիգրանյանի քաղաքն էր»,-ներկայացրեց Լիլիթ Թովմասյանը:

Այնուհետ 16:30-ին՝ «Իմ սեր Գյումրի». այս խորագրով ֆլեշ-մոբ կանցկացվի Ռիժկովի ճեմափողոցում: «Սա ժողովրդին կուղորդի ժամը 17:00-19:00-ին կայանալիք Երիտասարդական համերգին, որը տեղի կունենա հենց այն նույն բեմին, որտեղ հետո գլխավոր համերգն է կայանալու: Գյումրիում ստեղծագործող բոլոր այն խմբերը, որոնք իրենց համարում են բենդ, եւ պարբերաբար բողոքում են, որ չունեն այն հարթակը, որտեղ կարող են ներկայանալ, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժինը կտա այդ հարթակն իրենց: Լսարան կհավաքեն, թե՝ չէ, ունկնդիրն իրենց կսիրի, թե՝ չէ, հետո որպես վերջնարդյունք թող դա իրենք որոշեն, բայց չասեն քաղաքի օրն անցնում է առանց մեզ, ներկայանալու հնարավորությունը չունենք», -ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Թովմասյանը:

Այս տարի համերգային հատվածին Գյումրու քաղաքապետարանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել: «Մշակութային նշաձողը բարձրացնելու խնդիր ունենք»,-վստահ ընդգծեց կառույցի պատասխանատուն: Ըստ Թովմասյանի, Գյումրու գլխավոր բեմը հասանելի չպետք է լինի բոլորին:

«Ամեն մեկի մտքից չպետք է անցնի, որ ինքը կարող էր էդտեղ լինել, եւ վերջում էլ նեղանա, թե ինչու այդտեղ չէր: Վերջին 5-6 տարիների պատմության մեջ առաջին անգամ մենք չենք կրկնում նույն համերգը նույն մասնակիցներով եւ անգամ նույն հերթականությամբ: Այս անգամ այդպես չի լինելու: Ամբողջ բեմահարթակին լեդ էկրաններ են տեղադրվելու, լուսաձայնային շոու է լինելու: Բեմահարթակին կլինի կամերային երիտասարդական նվագախումբը, կնվագի Մանսուրյան, որովհետեւ նրա 80-ամյակն ենք տոնում այս տարի, հուսամ, որ մաեստրոն կլինի Գյումրիում այդ օրը: Այդ մասին անմիջապես կհաջորդի Նունե Եսայանի եւ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համատեղ համերգային հատվածը: Արդեն երգացանկը հստակ է, տոնայնությունների եւ մնացած հարցերը կարգավորված են, Նունեն շուտով կլինի Գյումրիում՝ համատեղ փորձերի համար, եւ մենք կկարողանանք կյանքի կոչել մեծ մի նախագիծ, որի շնորհիվ երաժշտական գործիքներ կնվիրենք Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցին, որտեղ առավոտյան համերգ կլինի: Այնուհետ բեմին կլինի Թմբատան: Եվ համերգային ամբողջ հատվածը եզրափակում է Իվետա Մուկուչյանն իր շոու ծրագրով, բեկ վոկալիստներով, պարող-պարուհիներով: Սա եզակի համագործակցություն է, որն էլի առաջին անգամ է Գյումրիում քաղաքի օրվա պատմության մեջ»,-ասաց Լիլիթ Թովմասյանը: Եզակի է այն իմաստով, որ համայնքի բյուջեից Իվետա Մուկուչյանին ոչինչ չի վճարվելու: Այդ խնդիրն իր ուսերին է վերցրել ներդրումային ծրագրով Գյումրիում ջինսերի արտադրությամբ զբաղվող «Զաքարյան» ընկերությունը, որին կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել եւ 3 տարի ժամկետով հետաձգել սահմանին հումքի ձեռք բերման համար վճարվող ավելացված արժեքի հարկից:

«Փող չունենք, վատ բան անենքի փոխարեն գտել ենք հնարավորություն, այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր հասկանում են քաղաքի մշակութային նշաձողը վերեւ բարձրացնելու անհրաժեշտությունը եւ կանգնել են մեր կողքին: «Զաքարյան»-ը լավ բրենդ էր, ալկոհոլ չէր, մինչեւ 18 տարեկանների օրենքի խախտում չկար, ծխախոտ չէր, բանկային կազմակերպություն չէր, «Գյումրի» գարեջուր չէր, որ այլ ասոցացիաներ ունենար, քաղաքականապես փչացած չէր, որեւէ մեկի կողքին կանգնած չէր, ամեն փաբի ու հանդեսի հովանավորը դեռ չէր: Բացի դրանից շատ ազգային էր, եւ առանց երկար մտածելու համաձայնեց հանուն Գյումրու»:

Տոնը ժամը 23:00-ին կեզրափակվի հրավառությամբ: Այս տարի քաղաքի հյուրերը, ովքեր Երեւանից գնացքով են գալու Գյումրի գիշերը Երեւան վերադառնալու հիանալի հնարավորություն ունեն: Սամվել Բալասանյանն ասաց պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԿԵ-ի հետ: Օգոստոսի 25-ին մեկի փոխարեն 2 գնացք կգա Գյումրի մինչ կեսօր, իսկ ժամը 23:30-ին արտահերթ մեկ գնացք էլ կմեկնի Երեւան: Այնպես որ, հրավառությունը վայելելուց հետո Գյումրիում մնալու հնարավորություն չունեցողները կարող են վերադառնալ տուն:

Տպել
5541 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում