Մարտի 18-ին Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն

Մարտի 18-ին Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն

PanARMENIAN.Net - Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, ժամը 07։00-10։00-ը փակ կլինի Մարզահամերգային համալիրից Լենինգրադյան փողոց տանող հատվածը։

Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները, Տիչինայի, Շերամի, Գ․ Նժդեհի, Հովհաննիսյան, Ռոստովյան, Ազատամարտիկների, Հերացի, Մելիք Ադամյան, Ագաթանգեղոս, Խանջյան, Տերյան փողոցները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

Պատճառած անհարմարության համար կազմակերպությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---