News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թվում էր, թե Սումգայիթում տեղի ունեցածն անցյալում է, սակայն կան դրանց կրկնման նախադրյալներ: «Սումգայիթի ջարդերը. հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Այդպես, նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «Երեւան վերադառնալու մասին» վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սպառնալիք Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին, եւ վկայում են այն մասին, որ այդ քաղաքականությունը իրականացվում է կազմակերպված եւ նպատակային կերպով: «Եւ համարժեք պատասխանը կլինի մեր քաղաքական, ռազմական եւ հասարակական ներուժի համախմբումը, ինչը հայ ժողովրդի եւ պետության միասնության ցուցադրման լավագույն միջոցն է»,- ասաց Աշոտյանը:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցելու միջնորդության որոշումից ընդամենը մի քանի օր անց, Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդերը: Տեղական իշխանությունների եւ ոստիկանության անգործության պայմաններում ազգային պատկանելիության պատճառով զանգվածային սպանությունները, բռնաբարություններն ու ծաղրանքները դադարեցնել հաջողվել է միայն ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների՝ քաղաք մուտք գործելուց հետո: Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ կոտորածները հրահրվել էին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ իր գլխավորած Նախիջեւանի կլանի կողմից, որոնց նպատակն էր վարկաբեկել հանրապետության ղեկավարությանը եւ նորից գլխավորել հանրապետությունը: Նմանատիպ իրավիճակ էր տիրում նաեւ 1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում տեղի ունեցած հայերի էլ ավելի զանգվածային ջարդերի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ