▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարից հետո եղբորս կինը թողեց գնաց և 5 ամսական երեխային հեռացրեց.պատանդառուի քույր

tert.am-ը գրում է.Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի քույրը՝ Կատյա Հովիկյանն ասում է, որ տեղի ունեցած դեպքի բոլոր դրդապատճառները պետք է ի ցույց դրվի: Նրա խոսքով՝ իր եղբոր նախկին կնոջ ընտանիքի անդամները 7 ամիս անընդհատ սթրեսի մեջ են գցել Արգամ Հովիկյանին: 

«Այս տարվա հունվարի 23-ին եղբայրս վթարի էր ենթարկվել, մեքենան չէր կարողացել կառավարել և հարվածել էր ծառերին: Վիրահատություն է տարել, հենակներով էր տեղաշարժվում: Եղբորս նախկին կնոջ՝ Լիլիթի ընտանիքի անդամները մտածեցին, որ Արգամը հաշմանդամ է մնալու և իրենց աղջկան  հեղափոխեցին, ամուսնուն թողեց գնաց: Հեռանալու ժամանակ Լիլիթը 5 ամսական հղի է եղել, բայց անհայտ պատճառներով երեխային հեռացրել է: 5 ամսականում երեխային հեռացրել են և հենց դա է պատճառը եղել, որ Արգամի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել և նա գնացել է այդ քայլին»,- պատմեց Կատյա Հովիկյանը:

Կատյա Հովիկյանը պատմում է, որ իր եղբայրը մինչև ավտովթարի ենթարկվելը մեքենաների առք ու վաճառքով է զբաղվել, նրա եկամտի աղբյուրը դա է եղել: Իսկ 2017 թ. հունվարի 23-ի ավտովթարից հետո Արգամ Հովիկյանը մինչև դեպքից երկու ամիս առաջ հենակներով էր տեղաշարժվում, իսկ հոկտեմբերին դեռևս կաղալով էր քայլում:

«Լիլիթի հենակների վրա թողեց ամուսնուն, համբուրեց, ասաց՝ կյանք գնացի գործի և այլևս հետ չեկավ: Գնալու օրը՝ մարտի 29-ին Լիլիթը 5 ամսական հղի է եղել: Գնացել է իրեն հսկող բժշկուհու մոտ, եկել է և նայել է ամուսնու աչքերի մեջ ու խաբել, որ ինքը 3 կգ նիհարել է և երեխան էլ իր հետ միասին լավ չի զարգանում: Ես դրանից հետո գնում եմ բժշկուհու մոտ, արդեն հասկանում էի ում հետ գործ ունեմ, և ձայնագրում էի նրա հետ խոսակցությունը: Ես ասում եմ՝ Լիլիթին ասել եք, որ 3 կգ նիհարել է, ինքը պատասխանում է, որ նման բան չի ասել և անկետան ցույց է տալիս, որ ոչ մի նիհարելու մասին բան չկա գրված»,- ասաց Կատյա Հովիկյանը: 

Ըստ նրա՝ Լիլիթը իր եղբորը խաբել է, որ հետո հղիությունն արհեստական ընդհատելուց հետո ապացույց ունենային: Նրա տեղեկացմամբ՝ մինչև այսօր ոչ մի թուղթ չի ներկայացվել, որ երեխան վատ վիճակում է եղել:

«Լիլիթը 23 տարեկան աղջիկ էր, բայց սեփական կարծիք չուներ: Գնաց ուղեղը կերան և սա նրա հետ գնալու ծրագիրն էր, դրա համար էր խաբում: Լիլիթի տատիկը՝ Ռոզա Վարդանյանը, հայտարարում է, թե 5 ամսական երեխան 300 գրամ է եղել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նա: Նա կարող է կոծկել, բայց Աստծո առաջ ոչինչ կոծկելի չէ»,- նշեց նա: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին