1420 դիտում
13:16 02-07-2020
Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց. պաշտպանների բողոքները դեռ դատարան չէին հասել. News.am
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքների քննությունը հետաձգվեց, քանի որ բողոքների մի մասը դեռեւս դատարան չէր հասել։
Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/588887.html]News.am[/url]-ը, այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ դատական նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին, ժամը 11։00-ին։
«Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է ուղարկվել, այս պահին դեռ դատարան չէր հասել»,- ասաց նա։
Լրագրողների հետ զրույցում պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ նշեց, որ մեղադրող կողմն իրենց բողոքներին ծանոթ չէր. «Մենք ճշտեցինք, որ բողոքն արդեն դուրս էր եկել փոստից, սակայն դատարան դեռ չի հասել։ Մեր բողոքը վերաբերում էր հիմնավոր կասկածին, ինչպես նաեւ մեր առարկությունները՝ մեղադրող կողմի բերված բողոքին՝ խափանման միջոցների հիմքերի առկայության վերաբերյալ»։
Նա նշեց, որ քրեական գործում հիմնավոր կասկած չկա եւ չի էլ ապացուցվել. «Չկան բավարար փաստական տվյալներ՝ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/588887.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2859 դիտում
12:26 02-07-2020
Վերաքննիչ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի գործով բողոքները. News.am. ՈՒՂԻՂ
4328 դիտում
20:56 30-06-2020
Հայտնի է, թե որ դատավորը կքննի Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները. NEWS.am
1813 դիտում
13:18 31-05-2021
Վերաքննիչ դատարանը հետաձգեց Քոչարյանի և մյուսների գործով կարճման վերաբերյալ բողոքների քննությունը
Այս բաժնից
349 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր