Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ ընդունելի ձևաչափն է. Լայչակ

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ընդունելի ձևաչափն է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Իմ այցը Բաքու ուղերձ է այն մասին, որ ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիան մշտապես աջակցում է այդ հակամարտության կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններում միակ ընդունված ձևաչափն է: Եվ դրա ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի»,- ասել է Լայչակը: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է օգտագործել ԵԱՀԿ-ն՝ որպես օգտակար գործիք հակամարտությունների լուծման համար: Սլովակիայի նախագահության առաջնահերթություններից մեկն էլ հենց հակամարտությունների կարգավորումն է: «Ես ցանկանում եմ հայտարարել ԵԱՀԿ պատրաստակամության և մտադրության մասին՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք շարունակում ենք հանդիպումները կարգավորման շրջանակում: Դա նպաստել է հակամարտության գոտում լարվածության թուլացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ Երևան այցի ընթացքում հայկական կողմին կհասցնի Բաքվի հայտարարությունները:

Այցի շրջանակում Լայչակը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է Սլովակիայի նախագահության ընթացքում ԵԱՀԿ առաջնահերթությունների մասին՝ նշելով, որ այդ շարքում կարևոր տեղ է զբաղեցնում հակամարտությունների կանխարգելումն ու միջնորդությունը: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Սլովակիան ԵԱՀԿ նախագահության շրջանակում պատրաստվում է իր ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում