«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունները՝ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում

«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունները՝ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Ռուսական մամուլում լայնորեն լուսաբանվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում կրակած «Իսկանդերը» պայթել է միայն 10%-ով կամ չի պայթել։

«Փաշինյանը հայտարարել է ռուսական «Իսկանդերների» անարդյունավետության մասին», «Փաշինյանը հաստատել է ԼՂ-ում «Իսկանդեր» օգտագործելու մասին տեղեկությունը», «Փաշինյանը հայտարարել է ՌԴ-ից գնված «Իսկանդերների» անարդյունավետության մասին», «Փաշինյանը կասկածի տակ է դրել «Իսկանդեր» համալիրի արդյունավետությունը», «Փաշինյանը ռուսական «Իսկանդերները» անաշխատունակ է անվանել». այս ու նմանատիպ վերնագրերով են լուսաբանվել վարչապետի հարցազրույցի այդ հատվածները։

Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն: Ըստ վարչապետի՝ Սարգսյանն իր հարցի պատասխանը գիտի։

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին - խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», - ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---