Էրեբունիում տեղի ունեցած միջադեպի գործով 4 ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել. երեքին մեղադրանք է առաջադրվել

Էրեբունիում տեղի ունեցած միջադեպի գործով 4 ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել:

Փետրվարի 9-ին իրավապահները հայտնել էին զինված բախում կանխելու մասին:

Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով բերման էր ենթարկվել 8 անձ, որոնցից 4-ը ձերբակալվել:

Նրանցից մեկին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել էր  «ԱԿՄ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ `լիցքավորված 27 փամփուշտներով, «ՊՄ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտներով, «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակ արձակելու համար նախատեսված`գործարանային տուփով 9 մմ տրամաչափի 18 փամփուշտներ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթոցիչի մեջ լցված դեղնականաչավուն զանգված:

Ազատ արձակվածը Կոնդի բնակիչ 31-ամյա Տիգրան Մադոյանն է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ 4 անձանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել 258 -րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով (խուլիգանություն որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), մեկին 258-րդ հոդվածի 4րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ) եւ 235 -րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զիամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը):

Քննիչը երեք անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը դեռ քննվում է:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հունվարի 21-ին, երկու անձ մարմնական տարբեր վնասվածքներով՝ այդ թվում կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ հունվարի 20-ին, ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անձինք, բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինչը զուգորդվել էր ակումբի գույքը վնասելով, բռնության, սուր կտրող-ծակող առարկա եւ ատրճանակ գործադրելով։

Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Ոստիկանության հաղորդագրությունը դեպքի վերաբերյալ ստորեւ.

«Դեպքի վայրի եւ դրա հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և փորձաքննության ուղարկելու համար վերցվել է 12մմ տրամաչափի փամուշտ, նույն տրամաչափի՝ կրակված 3 պարկուճ և դանակ՝ արնանման հետքերով։
Նախաքննությամբ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները զարմիկներ են։ Իրավապահներին տված ցուցմունքում երիտասարդները հայտնել էին, որ հունվարի 20-ին բիլիարդի ակումբ էին գնացել տաքսիով, սակայն դեպքի հանգամանքների, շարժառիթների և մասնակիցների վերաբերյալ տեղեկություն չէին հայտնել։ Ըստ տուժողների՝ չէին հիշում կամ չէին տեսել։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառմամբ, տեղեկություններ ստացվեցին հանցագործության կատարմանը առավել ակտիվ մասնակցած անձանց վերաբերյալ, որոնց հանցափաստի մեջ մերկացնելու համար առաջ քաշվեցին մի շարք վարկածներ։

Ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Պարզվեցին հանցագործության դրդապաճառները։ Օպերատիվ վերահսկողության տակ առնվեցին կատարվածի պատճառահետևանքային բոլոր հնարավոր զարգացումները։ Պարզվեց դեպքի ընթացքում տուժողներին մարմանական վնասվասվածքներ պատճառած բոլոր անձանց ինքնությունը։

Բարդագույն պայմաններում Էրեբունու քրեական հետախույզներին օպերատիվ ճանապարհով հաջողվեց ձեռք բերել տեղեկություններ, որ հանցագործության գործիք ատրճանակը նրանք պահում են իրենց մոտ։ Բացի այդ, նրանց բնակության վայրերում պահվում է նաև այլ զենք-զինամթերք՝ երկու կողմերի միջև պայմանավորված, նախապես զինված, վրեժխնդրության նպատակով տեղի ունենալիք հանդիպման համար։

Ողջ ընթացքում պայթյունավտանգ իրավիճակը գտնվում էր ոստիկանության պրոֆեսիոնալ ծառայողների կատարյալ վերահսկողության տակ։ Եվ փետրվարի 8-ին, իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, անդառնալիից ու արնահեղությունից խուսափելու նպատակով որոշում կայացվեց իրականացնել վնասազերծման օպերացիա՝ միաժամանակ խուզարկելով կասկածելի 16 անձանց բնակության հասցեները։

Ոստիկանություն բերման ենթարկված 8 անձանցից 4-ը՝ Նոր Արեշի բնակիչներ, 22-ամյա Ալբերտ Ժամհարյանը, եղբայրներ՝ Արմեն և Արսեն Գաբրիելյանները և Կոնդի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մադոյանը ձերբակալվեցին։
Արմեն Գաբրելյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 27 փամփուշտով, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 9մմ տրամաչափի 18 և ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։

Արսեն Գաբրիելյանի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց 9մմ տրամաչափի փամուշտի կրակված 2 պարկուճ և 2 կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հեղուկով։

Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել են որսորդական հրացաններ, սառը զենքեր, մահակներ, զինամթերք ու կաթուցիչներ»:

Տպել
1752 դիտում

Նարեկ Մանթաշյանըն հրավիրվել է Քննչական կոմիտե

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին